Բանակ և հասարակություն
Շնորհակալ եմ սահմանին կանգնած հայ զինվորներին արիության ու քաջության համար: Յուրաքանչյուր զոհված զինվորի համար այստեղ արցունք էի թափում եւ մտածում էի, որ այս մրցումները հանուն նրանց իրավունք չունեմ ձախողելու: Նման պայմաններում կռվում են, եւ մենք իրավունք չունենք նրանց հուսախաբ անելու:
Քո շնորհիվ ենք մենք ապրում: Քո շնորհիվ ենք մենք հանգիստ քնում եւ արթնանում: Դուք մեր երկրի խիզախ տղաներն եք: Բոլորը աղոթում են ձեզ համար: Որ ձեզ ոչինչ չպատահի: Հանկարծ չվախենաք թշնամուց, որովհետեւ Հայաստանը կանգնել է ոտքի, եւ ամեն պահ պատրաստ ենք թշնամուն հակահարված տալու: Ես դեռ փոքր եմ, բայց հասկանում եմ, թե ինչ բարդ է այդտեղ: Ես խոսք եմ տալիս, որ մեծանամ, անպայման միանալու եմ ձեզ եւ պաշտպանեմ իմ հայրենիքը:
Մենք բոլորս էլ համոզված էինք, որ հարևան պետության զինված ուժերի նախահարձակ գործողությունների դեմը կառնենք… Այդպես էլ եղավ… Մենք պաշտպանեցինք մեր պետությունը, մեր հայրենիքը, մեր օջախը, մեր հողը, քանզի այդ հողի վրա է ծնվում մեր երեխան, իրենց «հանգիստն» են գտնում մեր ծնողները:
Ասում են` հրադադարը պատերազմի պասիվ փուլ է: Ավելի հանճարեղ ձևակերպում Մեծն Նժդեհն է տվել. «Զուր են կարծում մարդիկ, որ խաղաղությունը կյանքի բնական վիճակն է, կյանքն անընդհատ և անընդմեջ պայքար է, ու խաղաղությունն ավելի շատ պատերազմի կարճատև զինադադարն է միայն…»:
-Չորսն էլ նույն հիվանդասենյակում են պառկած՝ Դավիթը, Արմանը, Նարեկն ու Էրիկը: Չորսն էլ 20 տարեկան չկան, բայց ադրբեջանական հատուկ ջոկատայինների դեմ կռիվ են տվել, չեն վախեցել, մինչեւ վերջ կրակել են, – պատմում է Արտյոմ Պողոսյանը հոսպիտալի ճանապարհին: Արտյոմը ազատամարտիկ է: Նա ոտքը թողել է Արցախյան պատերազմում, երբ ընդամենը 19 տարեկան էր՝ թիվ 5 հիվանդասենյակի զինվորների հասակակիցը: Գուցե դա է պատճառը, որ Արտյոմի սիրտը չի կտրվում թիվ 5 հիվանդասենյակից:
Հայաստանը մեր տունն է: Հատկապես մենք՝ ասորիներս, որ պետություն չունենք (ասորիները պետականությունը կորցրել են 2500 տարի առաջ), Հայաստանը համարում ենք մեր Հայրենիքը: Իմ հայրն ասորի է, մայրս՝ հայուհի: Եվ ես արժևորում եմ այն փաստը, որ ապրում և աշխատում եմ Հայաստանում ու Հայաստանի համար: Վստահ եմ, որ մյուս ազգային փոքրամասնություններն էլ են այդպես մտածում: