Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԱՉՔԸ ԹՇՆԱՄՈՒՆ, ԹԻԿՈՒՆՔՈՒՄ` ՍԵՐ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ

սահմանամերձ բոլոր համայնքների ղեկավարները, պետական պաշտոնյաները պետք է պարտադիր լինեն զինապարտ: Թիկունքը` թիկունք, սակայն սահմանային բնակավայրերի ղեկավարները կրկնում եմ՝ պետք է լինեն զինապարտ: Մեր ժողովուրդը իր հող ու ջրին կառչած է արմատներով: Վահրավար փոքրիկ գյուղում, որտեղ ձմռանը 5-6 ընտանիք է ապրում, աննկարագրելի իրարանցում, աշխուժություն է տիրում, երբ սահմաններում կրակոցներ են լինում: Տեսնել է պետք, թե ինչպես են նրանք համախմբվում, զինվում, ջոկատ կազմում և պատրաստվում մարտի: Եվ նրանց խոսքը այս է. «Ինչ լինելու է, թող շուտ լինի, որ էրեխեքին փայ չմնա»:

ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Ուսումնականից հետո ծառայության նշանակվեցի մարտական խնդիր կատարող զորամասերից մեկում: Ծառայում եմ սահմանի բերանին` հակառակորդի հետ անմիջական շփման գծում: Մեկ ամսից մի քիչ ավելի է, որ այստեղ եմ, բայց արդեն հասցրել եմ զգալ ու ամենակարեւորը՝ հասկանալ սահմանային ծառայության էությունը… ՍԱՀՄԱՆՈՒՄ ծառայելը խաղ ու պար չէ, այստեղ ամեն ինչ խստագույնս ենթարկվում է զինվորական կարգուկանոնին, ամեն ինչ արվում է ժամացույցի ճշգրտությամբ: Այստեղ քաջությանը, ուժին, համարձակությանը հավասար, գուցեեւ առավել՝ կարեւորվում են բարձր կարգապահությունն ու կազմակերպվածությունը, հրամանատարական կարգադրությունների, մարտական հերթապահության կարգին տառացիորեն հետեւելը:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Հունվարի 14-ին մեր սիրելի բժշկուհի, ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի պետ, ռազմաբժշկական ծառայության փոխգնդապետ, բժշկական գիտությունների թեկնածու Մարգարիտա Վրեժի Սարգսյանի ծննդյան տարեդարձն է: Սրտանց շնորհավորում ենք մեր հարգելի գործընկերոջը, մաղթում քաջառողջություն, անձնական երջանկություն և երկար տարիների եռանդուն աշխատանքային գործունեություն:

Սիրով ու ջերմորեն շնորհավորում ենք հայոց բանակի բոլոր զինծառայողներին Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ։
Ձեզանից յուրաքանչյուրը խորապես գիտակցում է, որ բանակը երկրի եւ ժողովրդի պաշտպանության հույսն է, եւ որքան կատարելության հասած լինի զինվորի, սերժանտի, սպայի ռազմական պատրաստվածությունը՝ այնքան հզոր կլինի ամբողջ բանակը։ Այդ հզորությունից է, որ դարավոր թշնամին զսպում է իր ագրեսիվ նկրտումները։

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը ծավալուն եւ բազմակողմանի աշխատանքով մշտապես նպաստում է բանակ-հասարակություն արդյունավետ փոխգործակցությանը: Տարեցտարի ավելի շոշափելի է դառնում հասարակական խորհրդի մասնակցությունը զորակոչի գործընթացին, որի խոսուն ցուցանիշներից մեկն էլ վերջին երեք տարիներին հասարակական խորհրդի հովանու ներքո գործող քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողովին հասցեագրված դիմումների թվի հնգապատիկ ավելացումն է: Քննարկված 1340 դիմում բողոքների առնչությամբ զորակոչային մարմիններին ներկայացվել են 876 միջնորդագրեր, որոնց հիման վրա վերանայվել են զորակոչիկների զինծառայության պիտանիության մասին 211 որոշումներ: Բավարարվել է նաեւ զորակոչիկների ընտանեկան հանգամանքներից բխող եւ իրավական հարցերին առնչվող 34 դիմում-բողոք:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Մեր որդին` Վահագն Սիմոնյանը իր նման հազարավոր հրաշալի տղաների հետ միասին ծառայում է հայրենիքին:
Ամանորի առիթով ուզում ենք շնորհավորել հայրենի եզերքին ամուր ու անսասան կանգնած մեր քաջ ու ամրակուռ զավակներին:
Հազար մաղթանք ու ցանկություն ունենք, բայց ամենաշատը ուզում ենք, որ յուրաքանչյուր բացվող օրը նրանց համար լցվի միայն ու միայն խաղաղությամբ: Խաղաղության մեջ ծառայեք, խաղաղության տեր ու պաշտպան, սիրելի՛ զինվորներ:

Վերջերս ժամկետային ծառայողներ` հորեղբոր որդիներ Արմեն Սարգսյանն ու Հայկ Տեր-Սարգսյանը, առողջական խնդիրների պատճառով հայտնվեցին Զանգեզուրի կայազորային հոսպիտալում և բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքի և մասնագիտական բարձր որակների շնորհիվ արագ ապաքինվեցին և շարք վերադարձան: