Բանակ և հասարակություն
Սամվել Բեգլարյանը ՀՀ գրողների, ժուռնալիստների և թատերական միությունների անդամ է, ՀՀ գրողների միության Տավուշի բաժանմունքի նախագահը: Եղել է Նոյեմբերյանի առաջին ինքնապաշտպանական ջոկատի հիմնադիրը, մասնակցել Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Ոսկեպար, Կիրանց, հայրենի Բաղանիս գյուղերի ինքնապաշտպանական գործողություններին: Արժանացել է մի շարք գերատեսչական մեդալների և պատվոգրերի: Նրա արձակ ստեղծագործություններից շատերը գրվել են պատերազմի տարիներին: Բանակին, զինվորին և հայրենիքին նվիրված բանաստեղծությունների շարքը 2015թ. արժանացել է ՀՀ ԳՄ և ՊՆ համատեղ մրցանակին:
Զորահավաքի օրերն են, այժմ միայն դիտողի դերում եմ, և ինչ-որ տեղից ինձ նույնպես նայում են. վայրը, անփոփոխ առարկայաձև ծածկույթը (լինի մայթ, խողովակ, թե ուրիշ բան, չմոռանամ այս հաստաբուն կաղնին) որ սառեցված հիշողություն ունի, հետևաբար դեպի քեզ վերադարձնող հայացք կարող է ձևավորել, կարծում եմ, սրան է ժողովուրդը «պատկերք» անվանում, ինչն էլ հիշողությունս ընդօրինակում և վերարտադրում է. այսպիսով, սրանից տարիներ առաջ կանգնած էի առջևիս մեծ դարպասների մոտ, որ ներս անցնեմ ու զորագրվեմ իմ բանակին, որը վաղուց՝ իմ սիրած պատմական գրքերով ու Արցախյան շարժման պատկերներով արդեն զբաղեցրել էր միտքս, դեռ այն տարիքում, երբ փայտից հրացան ես տաշում ու «երբ մեծանաս՝ ի՞նչ ես դառնալու» հարցին՝ զինվոր կամ գեներալ ես պատասխանում:
Պահեստազորի փոխգնդապետ Սարգիս Քառյանը արդեն ութերորդ տարին է, ինչ անցել է վաստակած հանգստի: Ազատամարտից հետո զինվորագրվել է հայոց նորաստեղծ բանակին, անցել բոլոր աստիճանները, հասել մինչեւ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի պաշտոնին: Պարգեւատրվել է ինչպես կառավարական, այնպես էլ գերատեսչական մեդալներով, բազմաթիվ խրախուսանք-պատվոգրերով: Պատերազմի դաշտում երեք անգամ ստացել է ցնցահարված, որոնք, տիկին Մանիկի ասելով. «Սկսել են իրենց զգացնել տալ»: Տիկնոջ՝ Մանիկի հետ նա բնակություն է հաստատել Սյունիքի մարզի Ալվանք գյուղում (Մեղրու շրջան), որտեղ նախկինում ապրում էին ադրբեջանցիները: Զբաղվում են հողագործությամբ, նռան այգի են տնկել` տարածքը ազատագրել-մաքրելով հսկա քարակտորներից: Գրեցի վաստակած հանգիստ, ու նույն պահին էլ աչքիս առաջ եկավ այդ տիտանական աշխատանքը, հսկա քարերն ու քարերից ազատված հողակտորը, որտեղ նորահարսի նման շարվել են նռնենիները` դեպի երկնի կապույտը մեկնած իրենց սաղարթներով:
Գնդապետ Ռ. Շահգելդյանի հրամանատարությամբ գործող զորամասի դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, մայոր Ահարոն Խաչատրյանը ծնվել է դեկտեմբերի 14-ին: Ծննդյան օրվա կապակցությամբ նրան շնորհավորում է զորամասի ողջ անձնակազմը.
-Սիրելի՛ մայոր Խաչատրյան: Սրտանց շնորհավորում ենք Ձեզ: Մաղթում ենք հաջողություններ եւ՛ ծառայության մեջ, եւ՛ անձնական կյանքում: Թող Ձեր բոլոր լուսավոր երազանքները իրականություն դառնան, եւ թող գալիք տարիները լինեն հաջողությունների եւ ձեռքբերումների տարիներ:
Եղեք ամուր, անպարտ, հպարտ ու բարի:
Հայրենիքի սահմանները պաշտպանող զորամասերից մեկում է ծառայում մեր որդի սերժանտ Արթուր Եսայանը։
Լրացավ Արթուրի 20-ամյակը, որն իր ծառայությունը կատարում է հպարտությամբ, մեծ պատասխանատվությամբ, սիրով ու նվիրումով։
Շնորհավորում եւ մաղթում ենք քաջառողջություն, կամք, ոգու արիություն, տոկունություն։
Բարի ծառայություն եւ բարի վերադարձ։
Հորեղբորս տղան ամռանը ծառայության էր անցել քաղաքից ոչ հեռու գտնվող զորամասերից մեկում: Երբ մենք այցելեցինք նրան զինվորական երդման արարողության ժամանակ, նա այնքան էլ գոհ չէր իր ծառայությունից.
-Այստեղ շատ խիստ է, ամեն ինչ պետք է կարգ ու կանոնով անենք, որ չպատժվենք: Մի խոսքով, քիթ սրբելու ժամանակ չունենք:
Հիմա արդեն 6 ամսվա ծառայող է: Օրեր առաջ նա արձակման թերթիկ էր ստացել եւ տուն եկել:
Հինգ ամիս առաջ ավագ որդիս` Սուրենը, զորակոչվեց բանակ: Նրա ծառայության վայրը բավականին հեռու է մեր բնակավայրից: Այս ընթացքում նրան չեմ այցելել: Եվ ահա վերջապես ճանապարհվեցի զորամաս, որ իմ աչքով տեսնեմ, թե ինչպես է որդիս, արդյոք հարմարվե՞լ է, կարողանո՞ւմ է հաղթահարել դժվարությունները, լեզու գտնո՞ւմ է ծառայակիցների հետ, ենթարկվո՞ւմ է հրամանատարներին: Երեկոյան աղջկաս հետ հասանք զորամաս: Մեզ հարազատի պես ընդունեցին, գիշերելու տեղ տրամադրեցին: Զինվորի ծնողի նկատմամբ հրամանատարության բարեկամական ու բարեհամբույր վերաբերմունքն ինձ շատ ոգևորեց: Ուրախացա. ուրեմն այստեղ գիտեն զինվորի արժեքը, հարգում են նրան: