Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

Նոյեմբերի 13-ից 14-ը Տավուշի մարզ էին այցելել ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամները:

Արթնացա հեռախոսի զանգից: Անծանոթ համար էր: Ինչ ասես չմտածեցի, վարանում էի պատասխանել: Վախվորած սեղմեցի կոճակը և դողացող ձայնով ասացի.
-Ալո…

ԴՊՐՈՑՆ ԱՆՈՒՄ Է ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ...

Վերջին տարիներին ավելի է ամրապնդվել բանակ-դպրոց կապը. կրթական օջախներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում ոչ միայն նոր սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և ֆիզիկական կոփվածությանը, այլ նաև նախնական զինվորական պատրաստվածությանը` համագործակցելով համայնքի զորամասերի հետ: Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը նշում է, որ ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում խիստ կարևոր են նաև ավանդույթների պահպանումը և ժամանակակից պահանջներին համապատասխանող մեթոդների կիրառումը:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

«Հայ զինվոր» թերթի միջոցով ցանկանում ենք շնորհավորել բանակում ծառայող մեր որդու` Վաչեի 20-ամյակը:
-Մեր սիրելի զինվոր որդի, շնորհավոր ծնունդդ, բարի տարեդարձ: Քեզ քաջառողջություն ենք մաղթում, երջանկություն, բոլոր լուսավոր իղձերի իրականացում:
Հայրենիքի պաշտպան բոլոր զինվորներին խաղաղ, անփորձանք ծառայություն ենք մաղթում և բարի վերադարձ: Թող Աստված պահապան լինի բոլորիդ:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Իմ սիրելի եղբայր Վահան, սրտանց շնորհավորում եմ քո ծննդյան 19-րդ տարեդարձը, որ առաջին անգամ տոնեցիր Հայոց բանակում: Թող ծառայությունդ անցնի պարզ ու խաղաղ երկնքի տակ, թող Աստծո օրհնությունը լինի քեզ և հայրենի հողի պաշտպան բոլոր զինվորների հետ:
Ես հպարտանում և պարծենում եմ, որ այսօր իմ եղբայրը մեծ պատասխանատվությամբ, նվիրումով և սիրով է կատարում իր սրբազան պարտքը հայրենիքի նկատմամբ:
Ցանկանում եմ բազկիդ ուժ, ոգուդ արիություն և անկոտրում կամք:

ԱՅԳԵԿՈՒԹԸ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Բերդավան համայնքն ունի 860 տնտեսություն և 3600 բնակիչ: Մեծությամբ ու բնակչության թվով Նոյեմբերյանի երկրորդ գյուղն է Կողբից հետո: Գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 348 աշակերտ, իսկ մանկապարտեզի սաների թիվը 120 է: Գյուղը գազաֆիկացված ու էլեկտրաֆիկացված է, իսկ երեք տարի առաջ վերջնականապես լուծվել է խմելու ջրի խնդիրը:

ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐԻ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ

108 դպրոցը, որտեղ պետք է հանդիպեի զինղեկ, գնդապետ Նիկոլայ Ավանեսյանին, Երևանի արվարձանային Սիլիկյան թաղամասում է: Երբ մեքենան մոտեցավ, նկատեցի կոկիկ, բարեկարգ դպրոցի շենքը: Բակում ինձ դիմավորեց բարեհամբույր դեմքով և զինվորական համազգեստով, ձիգ ու պատկառանք ներշնչող զինվորականը: Շենքը ներսից էլ բարեկարգ էր ու գեղեցիկ: Մինչև դասն սկսվելը մի քանի րոպե կա, և զինղեկն ինձ ուղեկցում է ՆԶՊ դասասենյակ: Ընդարձակ, լուսավոր սենյակի բոլոր անկյուններն ու պատերը կարծես խոսում են՝ ցուցապաստառներով և դիդակտիկ բոլոր անհրաժեշտ նյութերով: Սենյակի անկյուններում և պատուհանագոգերում փթթում են ծաղիկները: Մի անկյունում էլ «կանգնած» է հակագազով և դաշտային զինվորական համազգեստով մանեկենը: Իսկ զինղեկ Ավանեսյանը այնպիսի ոգևորությամբ է սկսում ներկայացնել իր «տնտեսությունը», որ ինձ ակամա զգում եմ նրա աշակերտներից մեկը: «Ահա, նայե՛ք, այստեղ էլ մեր զենքի պահոցն է»,- նրա հպարտությունն ակներև է: Փոքրիկ սենյակի պատերի յուրաքանչյուր թիզ մաքուր է, կոկիկ և ճաշակով է օգտագործված: Թվում է՝ մտել ես թանգարան, որը հենց նոր մանրազնին ստուգման է ենթարկվել: Բացում է ճաղավանդակը և անթաքույց հպարտությամբ հատ-հատ ներկայացնում պահվող զենքերը: