Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

Աշխարհաքաղաքական ժամանակակից զարգացումների ֆոնին, էթնիկական ու կրոնական, միջազգային ահաբեկչության սպառնալիքների պայմաններում առաջնային դերակատարում է ստանձնում հայրենասիրությունը: Որպես արժեք այն բազմաբովանդակ է: Հասկանալով հայրենասիրության էությունն ու բնույթը, ըստ այդմ, կկարողանանք մեկնաբանել ռազմահայրենասիրական դաստիարակության նշանակությունը: Բնականաբար, տրամաբանական կլինի գիտականորեն հիմնավորված ձևերի ու միջոցների ընտրությունը:

«ՄԻՈՒԹՅՈՒՆ-2015. ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐ»

Ծաղկաձորի մարզաբազայում մեկնարկած «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքը օրեցօր նոր թափ է հավաքում:
Մրցույթ-հավաքի մասնակիցներին հյուրընկալվեցին ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«ՄԻՈՒԹՅՈՒՆ-2015» ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ

Հավաքի առօրյան հագեցած էր ոչ միայն ռազմամարզական և մշակութային միջոցառումներով, այլ նաև փորձառու մասնագետների վարպետության ցուցադրություններով, որոնց ընթացքում իրենց մասնագիտական հնարքները, արտակարգ իրավիճակներում գործելաոճը ներկայացրին ՀՀ ԶՈւ և ՏԿԱԻՆ փորձագետները:

ԻՆՉՊԻՍԻՆ ԵՂԵԼ ԵՄ, ԱՅՆՊԻՍԻՆ ԷԼ ԿԱՄ ՈՒ ԿՄՆԱՄ

Հարցազրույց Գորիսի զինվորական կոմիսար, գնդապետ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՀՈՎՀԱՆՆԵ՛Ս ՊԱՊ

Oգոստոսի 15-ին Հովհաննես պապը դարձավ 90 տարեկան: Մեծ միջոցառում է կազմակերպել: Դեռ ամիսներ առաջ որդուն` Կամոյին, ու հարսին` Անահիտին, տեղյակ պահեց իր ցանկության մասին. «Ուզում եմ այդ օրը հավաքվեն մեր գերդաստանի բոլոր անդամները, ուտեն-խմեն, քեֆ անեն, թե չեն ճանաչում իրար` ճանաչեն, թե ճանաչում են` ավելի մտերմանան, որովհետև մեր ազգը շատ ճյուղեր է տվել, ապրում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս»:

ԶԻՆՎՈՐԸ ԲԱՆԱԿԻ ՍԻՐՏՆ Է

«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը 2015 թվականի առաջին կիսամյակում խորհրդի մի խումբ անդամների հետ շրջայց է կատարել ԶՈւ զորամասերով, այցելել է մի քանի հոսպիտալներ, ծրագրեր է իրականացրել զորամիավորումներում եւ զորահավաքակայաններում:

ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՏՈՒՆ, ԶԻՆՎՈՐ

Տիկին Գայանեն նամակ էր ուղարկել «Հայ զինվորին» եւ խնդրել հնարավորություն տալ իրեն թերթի միջոցով շնորհակալություն հայտնելու իր որդու հետ ծառայած դիրքապահ Աշոտ Պողոսյանին, որն օրեր առաջ է զորացրվել: Նման նամակ, որում զինվորի ծնողը մեկ այլ զինվորի իր երախտիքի խոսքն է հղում, ամեն օր չենք ստանում: Որոշեցի հանդիպել եւ զրուցել Աշոտի հետ: