Բանակ և հասարակություն
Անշահախնդիր բարեգործություն բնորոշումն այսօր շատ դեպքերում կարելի է եւ չակերտների մեջ առնել: Հաճախ ենք տեսնում, թե ինչպես է մի պարկ պարարտանյութ, մի շիշ ձեթ կամ անվճար դեղ ստացողը հազար անգամ շնորհակալություն հայտնում բարերարին՝ տեսախցիկների առաջ խոնարհվելով ու սեղմելով նրա ձեռքը: Եվ իսկապես դժվար է տարանջատել՝ սեփական անձի գովազդման նպատակո՞վ է մեկը մի լավ գործ նախաձեռնում, երախտավո՞րն է շահում, թե՞ երախտապարտը, փառասիրությանը գոհացում տալու համա՞ր է օգնության ձեռք մեկնվում, թե, իրոք, անկեղծ է:
-Աչքդ լույս, որդի ես ունեցել…
Ու չես հասցնում աչքդ թարթել, գալիս է պատասխանատու պահը…
– Որդի՛ս, պարտք ունես հայրենիքիդ, պետք է գնաս,- շշնջում ենք փոքր-ինչ տխուր, բայց և հպարտ:
Իսկ պատրա՞ստ են արդյոք մեր որդիները ծառայության և ի՞նչ պատկերացում ունեն բանակի մասին:
Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 126 մանկապարտեզի սան, երեքամյա Յուրա Խահրամյանը մոր ձեռքը համառորեն քաշքշում էր՝ իմանալու, թե ինչ են դնում սպիտակ ծրարների մեջ և ում են տալու… Մեջը ո՛չ քաղցրավենիք կար, ո՛չ էլ՝ խաղալիք… Դե՛, երեքամյա երեխայի հետաքրքրասիրությունը սահմաններ չունի. պիտի մի հեքիաթ հորինես, որ հանգստանա։
Սիրելի՛ հայրենակիցներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Այսօր առանձնահատուկ` հոբելյանական օր է: Լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած պատմական հաղթանակի 70-րդ տարեդարձը: Խորհրդային բազմազգ բանակի խորտակիչ հարվածն էր, որ 1945 թվականի մայիսին Եվրոպայում վճռեց պատերազմի ելքը:
Մայիսի 8-ին նշվեց Երկրապահի օրը: Տոնական միջոցառումներ տեղի ունեցան ոչ միայն Երևանում, Ստեփանակերտում, ՀՀ և Արցախի մարզերում ու համայնքներում, այլև սփյուռքում: Էջմիածնի Մայր տաճարում և Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվել է սուրբ պատարագ` ազատամարտի զոհերի հոգիների հանգստության համար:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բացվեց ռազմաբժշկական թանգարան: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, ռազմաբժշկական ֆակուլտետի դասախոսներ, կուրսանտներ, Հայրենական և Արցախյան պատերազմի մասնակից բժիշկներ:
Անիի եւ Աննայի հետ ծանոթացել եմ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Նրանք պարբերաբար հանդես են գալիս նախաձեռնություններով, ձմռանը առաջարկում են Ձմեռ պապ դառնալ Քաշաթաղի փոքրիկների համար, գարնանը, ամռանը` շինանյութով օգնել բնակարանը բարելավելու կարիք ունեցողներին եւ այլն: Հիմա էլ նախատեսում են մայիսի 16-ին եւ 17-ին Բերձորի ազատագրմանն ընդառաջ կազմակերպել ազգային երգ ու պարի, ազգային խաղերի ուսուցում, ֆիլմերի դիտումներ… Նոր ծրագրեր` ինչքան ասեք… Ասում են` գուցե աննշան, շատ փոքր բաներ են իրենց արածները, բայց խիստ անհրաժեշտ են քաշաթաղցուն: