Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՎԱԿՈՒՆԻՍ

Շալուա գետի հովտում դարեր ի վեր մեր պապերն են ապրել, սակայն 18-րդ դարակեսին տարածքը գրեթե հայաթափ եղավ ու դարձավ վտանգավոր անջրպետ Արցախի և մայր հայրենիքի մեջտեղում: Արցախյան շարժումը կարևորվեց նաև նրանով, որ բացի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից, ազատագրվեցին նաև Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների՝ Ադրբեջանին բռնակցված տարածքները՝ Հակարի գետի ամբողջ ավազանը: Հայոց երբեմնի բնօրրանի ազատագրումը հեշտ չեղավ, հարյուրավոր հայորդիներ մարտիրոսվեցին, ու վերստին հայացան Քաշաթաղն ու Վայկունիքը, Հաբանդն ու Աղահեճքը և այլ տարածքներ:

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԱՌԹԻՎ

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա պանծալի առիթով մեր շնորհավորանքն ու օրհնությունն ենք բերում հայոց բանակի ողջ զինվորյալ դասին:
Հիրավի Հայրենական մեծ պատերազմի տարիներին շատ ազգեր և պետություններ փորձեցին մեծ արյան գնով պահպանել իրենց ապրելու իրավունքը, որի արդարացի հաղթանակը փափագելի էր յուրաքանչյուրի համար: Ահա այդ հաղթանակի կերտմանը իրենց անուրանալի ներդրումն են ունեցել բազում հայորդիներ, որոնց սխրանքներն ու մարտական փառավոր ուղին անջնջելի հետք են թողել մարդկության պատմության մեջ, որը ոգեղեն աղբյուր դարձավ Շուշին ազատագրող ու Արցախյան պատերազմին մասնակից մեր հայորդիների համար:

-Ռուբենս մեծացել էր հայրիկիս, հորեղբորս պատմություններին ականջալուր,- պատմում է «Արծիվ -13» գումարտակի հրամանատար, Արցախում զոհված Ռուբեն Վաչիկի Եղոյանի մայրը` Թամարա մայրիկը:
-Խնուսից գաղթելիս երկու եղբայր` Կոստան հայրս և Արամ հորեղբայրս գաղթի ճանապարհին կորցնում են իրենց մորը: Չեն էլ հասցնում մոր աճյունը հողին հանձնել, շարունակում են իրենց ճանապարհը: Հայրս եղել է 12 տարեկան, իսկ հորեղբայրս` 8: Ամբողջ կյանքում ցավով էին հիշում, որ իրենց մորը հողին չեն հանձնել, որ մեռած մոր մարմինը դարձել է ցին ու ագռավի բաժին…

ՎԻՇՏՆ՝ ԱՆՑՅԱԼՈՒՄ, ՊԱՀԱՆՋԸ՝ ՆԵՐԿԱՅՈՒՄ

Այս օրերին հանրապետության շատ դպրոցներում տեղի են ունենում միջոցառումներ ՝ ի հիշատակ Հայոց եղեռնի 1,5 մլն. անմեղ զոհերի: Այդպիսի մի հետաքրքիր միջոցառում տեղի ունեցավ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում. Այն կրում էր «Վիշտն՝ անցյալում, պահանջը՝ ներկայում» խորագիրը: Դպրոցի դահլիճը լեփ-լեցուն էր հյուրերով, աշակերտներով և ծնողներով, IX և VIII դասարանների աշակերտները ներկայացրին հայ ժողովրդի ամենաողբերգական էջերից մեկը՝ հուզիչ ու ճաշակով բեմականացմամբ: Իրենց ասմունքով և դերասանական վարպետությամբ աչքի ընկան Տիգրան Սահակյանը (Դ. Հովհաննես «Հավերժական հայը»), Գոհար Խաչատրյանը (Վ. Սարոյանի «Հայը և հայը»), Արտակ Բայաթյանը, Վահե Առաքելյանը, VI դասարանի աշակերտներ Գոռն ու Սիլվան («Զգույշ խոսիր Հայաստանում»):

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀՀ վետերանների միավորման Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Հայրենական մեծ պատերազմի, զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների խորհուրդը գտնվում է Էրեբունու թաղապետարանի շենքում` իր բոլոր հարմարություններով: Եվ Մեծ հաղթանակի ու անկախության տոների կապակցությամբ համայնքի ղեկավարությունը հաճախակի է միջոցառումներ կազմակերպում պատերազմի մասնակիցների համար: Հաղթանակի և հիշարժան տոների առիթով թաղապետարանը պատերազմի մասնակիցներին հատկացնում է դրամական պարգևներ, իսկ Նոր տարվա առթիվ` ծանրոցներ: Կոմունալ բոլոր ծախսերը թաղապետարանը հոգում է իր միջոցներով:

Մեր որդին` Եսայի Սայադյանը, զինվոր է, ծառայում է բանակում, իր նման հազարավոր երիտասարդների նման պաշտպանում է հայրենիքի խաղաղությունը: Մայիսի 7-ը մեր զինվորի ծննդյան օրն է, եւ ուզում ենք «Հայ զինվոր» թերթի միջոցով շնորհավորել նրան:
-Եսայի ջան, սրտանց շնորհավորում եմ տարեդարձդ, մաղթում քաջառողջություն, բոլոր լուսե երազանքների իրականացում: Թող ամեն օրը բացվի եւ մթնի խաղաղության մեջ, աշխարհի բոլոր զինվորներին անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ հայրենի օջախ:

ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆ

«Լեռնային Հայաստան». ճարտարապետական եզակի մի շինություն, որ իր վեհ թեւերով կարծես ձուլվել է լեռանն ու նրան փարված անտառին:
Այս վեհ շինությունը հոգատար ծնողի պես հյուրընկալում է հազարավոր մարդկանց՝ ազատամարտի հերոսներին, նրանց ծնողներին, այրիներին ու զավակներին, վիրավոր ազատամարտիկներին:
Հայաստանի գողտրիկ ու գեղատեսիլ վայրերից մեկում՝ Դիլիջանում գտնվող այս առողջարանը ամիսը երկու անգամ իր գիրկն է ընդունում մեր հերոսների հարազատներին: Այս անգամ էլ մեզ էր հյուրընկալել: