Բանակ և հասարակություն
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ազգային փոքրամասնությունները ապրում են հավասար իրավունքով, իրենց զգում որպես երկրի լիիրավ քաղաքացիներ` Հայաստանը համարելով երկրորդ հայրենիք:
Ապրիլի 21-ին Երևանի Օղակաձեւ զբոսայգում, Հայ-Ռուսական բարեկամությունը և Ասորիների ցեղասպանությունը խորհրդանշող հուշարձաններից ոչ շատ հեռու կանգնեցվեց եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող աշխարհում առաջին հուշարձան-կոթողը: Նախաձեռնողը «Մեդիա Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհուրդն է: Այն կյանքի է կոչվել եզդի բարերար Ռաշիդ Շամոյանի ֆինանսական աջակցությամբ:
Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա էր Երեւանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցում կազմակերպված բաց դաս միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթների քննարկմանը եւ ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանը:
Եվրոպայի ծանրամարտի 2015թ. առաջնությունում (Թբիլիսի) Հայաստանի հավաքականի անդամ, 77 կգ քաշային կարգի ծանրորդ ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ երկամարտի 351 կգ արդյունքով կանգնեց պատվո պատվանդանի վերին հարթակում՝ նվաճելով ոսկե մեդալ:
Հայրենիքը քույր է, մայր է, եղբայր է, ծնող, հարազատ մարդ: Հայրենիքը սեր է, ու քարը, ծառը, ծաղիկը դառնում են հայրենիք, երբ մայրերի, նախատատերի, նախապապերի անանձնական հպարտությունը, հայրենանվեր գործերը դառնում են ցող՝ նստում քարին, ծառին, ծաղկին, երբ հարս գնացող աղջկա հարսնաքողը դառնում է ջրվեժ ու օրորվում ինչպես նորածնի ճոճքը: Եվ ծնվում են Թլոր Դավիթներ, որոնք դուրս են գալիս Մսրա Մելիքների դեմ: Եվ այսպես հայրենիքը սերնդեսերունդ փոխանցվում է, ամրանում հավատով ու սրի զորությամբ: Եվ հողը հայրենիք է դառնում տիրոջ շնչով ու սիրով, տիրոջ պատվախնդրությամբ ու բազկի զորությամբ:
Օրերս Արարատի մարզի Զանգակատուն գյուղի միջնակարգ դպրոցում կայացած տոնական հանդիսության ընթացքում մեծարվեցին գյուղի կամավորական ջոկատի հրամանատար Ժորա Մկրտչյանն ու պահեստազորի մայոր, կամավորական շարժման անձնուրաց նվիրյալ Գևորգ Պետրոսյանը:
Հայաստանում կազակների և կազակության մասին տեղեկությունները շատ չեն: Այնուամենայնիվ, այսօր կարելի է արձանագրել, որ արդեն Հայաստանում էլ (ինչպես դարեր շարունակ Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) կազակները դարձել են երկրի անքակտելի ենթաազգ (րցոֆՑվՏր): Եվ այդ ենթաազգերի միջև ձևավորվող ու ամրապնդվող եղբայրական հարաբերությունները դառնում են մեր ընդհանուր առօրյայի կարևոր բնորոշիչներից մեկը:
Մեր զինվոր ընկերը` Դավիթ Մնացականյանը, նշում է իր 21-ամյակը: Դավիթը սովորել է Դիլիջանի արվեստի պետական քոլեջում, փողային և ժողգործիքների բաժնում: Ծառայում է զորամասի նվագախմբում: Հաճախ է նվագում մեզ համար, ոգեւորում մեզ ազգային երգի հնչյուններով: Ծառայությունը թեթեւանում է, անհոգ ես դառնում, երբ Դավիթի նման բարի, լուսավոր, ընկերասեր, կարգապահ, օրինակելի, հոգատար մարդ կա կողքիդ: Հենց իր այս որակների համար է նա պարգեւատրվել «Բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով: