Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ը՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐ

Սիրելի՛ զինվոր, տոնդ շնորհավոր: Երեւի այսօր շատ նամակներ ու շնորհավորանքներ ես ստացել եւ ուրախացել, որ քեզ հիշում են ու գնահատում: Սակայն ասեմ, որ դուք բոլորդ տարին 365 օր մեր սրտում եք, մեր մտքում: Երեւի տխրել ես, որ ընտանիքդ այս կարեւոր պահին կողքիդ չէ, սակայն ասեմ, որ ողջ հայ ժողովուրդն է քեզ սիրում: Դու հայրենասիրական մեծ գործ ես անում, կյանքդ վտանգելով պաշտպանում ես մեր անկախ երկիրը: Ստեղծում ես բարվոք պայմաններ քո հետնորդների համար, որ նրանք կրթվեն եւ լավ մարդ դառնան: Դու ամրացնում ես մեր երկրի հիմքերը, որ հավերժ մնա եւ բարգավաճի:
Տոնդ շնորհավոր, մինչեւ կյանքիս վերջ երախտապարտ եմ քեզ, իմ հա՛յ զինվոր:

ԹՈՒՅԼ ՍԵՌԸ ՈՒԺԵՂ ԲԱՆԱԿՈՒՄ

Վաղուց արդեն ժամանակավրեպ է համարվում «կնոջ տեղը խոհանոցն է» արտահայտությունը: Դեռևս հին հույն փիլիսոփա Պլատոնը կանխատեսել էր, որ կգան այնպիսի ժամանակներ, երբ կանայք տղամարդկանց հավասար կյուրացնեն ամեն տեսակ արհեստներն ու նաև կպատերազմեն: Այսօր աշխարհի շատ երկրների բանակներում արդեն կարելի է տեսնել կին զինծառայողների: «Բանակը կնոջ տեղը չէ» կարծրատիպը Հայաստանում այլևս փշրված է:

ՎԿԱՆ՝ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ ԵՎ ԻՇԽԱՆ ՎԱՀԱՆ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Փետրվարի 21-ին երդման հանդիսավոր արարողություն էր Արագածոտնի մարզի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում: Երդվում էին ՀՕՊ ուսումնական կենտրոնի 61 կուրսանտներ: Նախորդ անգամ կուրսանտներն իրենց երդումը տվեցին մարզի Կարբի գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու և Մեծ հայրենականում զոհված կարբեցիների հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ: Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ բազմամարդ էր եկեղեցու բակը: Եվ ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ գովեստի խոսքերի է արժանի զորամասի հրամկազմը (հրամանատար, փոխգնդապետ` Տ. Ֆանյան), ինչպես կազմակերպչական, այնպես էլ գեղարվեստական մասի համար:

ԵՐԵՔ ՍԵՐՈՒՆԴ

Oրերս երկրապահական ընտանիքի շուրջ 1000 հոգանոց խումբը եղավ Արցախի բոլոր զորամասերում, մարտական հենակետերում: Այս ինքնատիպ ուխտագնացության ամփոփումից հետո Երկրապահ կամավորականների վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը նախաձեռնեց եռասերունդ երկրապահի այցելությունը Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից տարածքների զորամասեր եւ դիրքեր:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ

Արցախյան ազատամարտը, որ սկսվեց քսանյոթ տարի առաջ, շարունակվում է: 1994թ. կնքված հրադադարի պայմանագիրը կարծես կորցրել է իր նշանակությունը: Պայքարի այս փուլում թշնամին ընտրել է դիրքային պատերազմի մարտավարությունը: Վախենալով մեծ ու լայնածավալ պատերազմ վարելու և լիարժեք պարտություն կրելու հեռանկարից՝ Ադրբեջանի իշխանություններն իրենց զինվորականներին պարտադրում են փոքր ստորաբաժանումներով մեր մարտական հենակետերի վրա անակնկալ հարձակումներ գործել, որոնք, անկախ տխուր հետևանքից, ադրբեջանական քարոզչամեքենան ներկայացնում է որպես առաջնագծում գրանցված «մեծ հաջողություններ»:

ՍԱՀՄԱՆ ՊԱՀՈՂ ԻՄ ՀՊԱՐՏ ԶԻՆՎՈՐ, ԵՍ ՔՈ ԱՐԺԱՆԻ ՓՈԽԱՐԻՆՈՂՆ ԵՄ...

2014 թ. տարեվերջին Արմավիրի մարզում անցկացված «Ես քո արժանի փոխարինողն եմ, զինվո՛ր» թեմայով ստեղծագործական մրցույթում լավագույնն են ճանաչվել Արմավիր քաղաքի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի, թիվ 4 ավագ դպրոցի, ինչպես նաև Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի, Լուկաշին համայնքի Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցների 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների և «Տիգրան Մեծ» ՌՄՀ վարժարանի 11-րդ և 12-րդ դասարանի մի քանի աշակերտների շարադրությունները:

Բանակ, կրթություն, մշակույթ համաձայնագրի շրջանակում գործակցությունը ՀՀ զինված ուժերի զորամասերի հետ շարունակվում է: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցներն ու ՀՀ ԶՈւ ինժեներասակրավորական գնդի 20-ից ավելի զինծառայողները սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել արգելոց-թանգարանի տարածքում:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին «Զվարթնոց» տաճարի տարածքում, առաջին անգամ, հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում են տվել հիշյալ զորամասի նորակոչիկները: