Բանակ և հասարակություն
Զինված ուժերում ներդրվել է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց»:
Ապրելու եւ ցանկացած դժվարություն հաղթահարելու անկասելի վճռականություն, անմնացորդ նվիրվածություն Հայրենիքին եւ նորանոր հաղթանակներ կերտելու վստահություն. այսպիսին են պատերազմով անցած, տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած, բայց երբեք ոգու ուժը չկորցրած այս տղաները: Նրանցից յուրաքանչյուրն այսօր ապրում է յուրահատուկ ու լիարյուն կյանքով՝ իր առջեւ մեծ խնդիրներ դնելով եւ քայլ առ քայլ դրանց հասնելով: Իսկ լավագույն օրինակը, կարելի է ասել՝ նրանց հրամանատարը, պատերազմի մասնակից, փորձառու զինվորական, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանն է, որն անում է հնարավորն ու անհնարինը՝ նրանց օժանդակելու, սեփական օրինակով վարակելու համար:
…Ինեսա Պողոսյանին շատերն են տեսել տարբեր զորամասերում ՝ զինվորական միջոցառումների, հերոսների մասին գրքերի շնորհանդեսների, ինչպես նաև ռազմահայրենասիրական միջոցառումների ժամանակ, ռադիոյով լսել նրա ասմունքը: Գեղեցկուհի գանգրահեր այս փոքրիկն ընդամենը վեց տարեկան է և իր երգով ու ասմունքով արդեն հասցրել է գրավել շատերի սրտերը: Ինեսային մարդիկ համացանցում առաջին անգամ տեսան, երբ նա երեք տարեկան էլ դեռ չկար ու ասմունքում էր Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Նա շուտով հրավիրվեց և «Ռադիո ջան» հաղորդման եթերում մեկ ժամից ավելի ասմունքեց մեր մեծերի բանաստեղծությունները, որոնք անտարբեր չթողեցին ծրագրի ունկնդիրներին:
Իմ սիրելի՛, իմ քա՛ջ զինվորներ, բանակի զորությունը սոսկ սահմանների պաշտպանության երաշխիք չէ, որովհետև բանակը մարդկային բարձր նկարագրի՝ քաջության, ազնվության, արժանապատվության, հայրենասիրության դարբնոց է ու պիտի փոխի հասարակության բարոյական նկարագիրը՝ շարունակաբար «արտահանելով» իր բարոյախոսությունն ու գաղափարները՝ հանձինս այն զինվորների, որոնք թրծվելով բանակի քուրայում, վերադառնում են հանրություն, դառնալով բանակի գաղափարախոսության կրողն ու տարածողը։
Մեքենայի պատուհանից այն կողմ բնապատկերները փոխարինում են մեկը մյուսին` կրճատելով մեր ճանապարհն ու րոպե առաջ մոտեցնելով կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հանդիպումը զինվորների հետ։ Մաեստրոն երբեք չի հրաժարվում զինվորականների հետ հանդիպման հնարավորությունից:
Հայոց բանակի սիրելի՛ զինվորներ, ես վստահ եմ, որ տարեմուտի այս օրերին հայկական բոլոր օջախներում՝ Ամանորյա սեղանների շուրջ, թե տոնական արարողությունների ժամանակ, ամենից հաճախ բարձրացվող կենացները, հնչող ամենաջերմ խոսքերը ձեզ են վերաբերելու: Ուժ ու կորով են մաղթելու ձեզ, շնորհավորական սրտագին խոսքերի հետ խոնարհվելու են ձեր քաջության ու անձնվիրության առաջ: Եվ շարունակաբար սիրո ու ջերմության կենարար ալիքները զորացնելու են ձեզ, պարուրելու ջերմությամբ, որտեղ էլ լինեք այդ պահին՝ դիրքերում աչալուրջ կանգնած, թե հատուկ առաջադրանք կատարելիս, զորավարժությունների մեջ, թե թշնամու հերթական սադրանքներին համարժեք պատասխան տալիս: Հուսով եմ, նաև իմ բարեմաղթանքները, Ամանորյա սրտաբուխ շնորհավորանքները կհասնեն ձեզ, մեր քաջարի մարտիկներ: