Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

Զինվորական կարգի համաձայն` նախ ներկայանամ. ավագ լեյտենանտ Արամ Կարապետյան, ծառայում եմ որպես սակրավորային դասակի հրամանատար:
Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել «Հայ զինվորին», որ երբեք չի մոռանում հայրենիքի պաշտպաններից և ոչ մեկին` մերօրյա հերոսից մինչև հերոս ազատամարտիկները: Ու հիմա, երբ Ամանորի օրերն են, կարծում եմ, տեղին է, որ մենք էլ` հայրենյաց զինվորներս, չմոռանանք ձեզ, շնորհավորենք գալիք Նոր տարվա կապակցությամբ՝ մաղթելով ժպիտներ, սեր, երջանկություն և Հայոց աշխարհին անսասան խաղաղություն:

Ի կատարումն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2014 թվականի տարեմուտի ուղերձ-կոչի՝ «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը», սույն թվականի դեկտեմբերի 20-ին «Տիգրան Մեծ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Կորյուն Ղումաշյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց այցելություն 3-րդ բանակային զորամիավորման ենթակայության զորամաս:

Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արցախում ծառայող շարքային զինվորի փոքրիկ սխրանքի մասին.
«Երեկ հանդիպել էինք սահմանապահ զորամասի հրամանատարի հետ, մի շատ հետաքրքիր դեպք պատմեց, որն արտահայտում է այսօրվա բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակը:
Օգոստոսի սկզբին, երբ ադրբեջանցիներն առաջին դիվերսիոն գործողությունն իրականացրին, և մենք տվեցինք առաջին զոհը, N զորամասի շարքայիններից մեկը հաջորդ օրը պետք է գնար 10-օրյա արձակուրդի: Ընտանիքի անդամներն արդեն սպասում էին իրենց որդուն: Առավոտյան, սակայն, զինվորը մոտեցավ հրամանատարին և հրաժարվեց արձակուրդից, ասելով՝ ես այս պահին մեր տղերքին չեմ թողնի ու չեմ գնա անվտանգ տեղ:

Մեծարգո Սեյրան Մուշեղի
Ուշիուշով հետևելով մեր ազատ ու անկախ Արցախում կազմակերպված զորավարժություններին, կրկին ու կրկին ապրեցի հպարտություն մեր հզոր բանակի մարտունակության համար:
Միաժամանակ ցնցվեցի, երբ իմացա, որ ադրբեջանցիները խոցել են մեր ռազմական ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել են երեք երիտասարդ օդաչուները:

ԿԱՐՄԻՐ ԿՅԱՆՔ ՍՊԻՏԱԿ ՔԱՐԵՐՈՒՄ

Սպիտակ ժայռերի մեջտեղում մի քաղաք էր ծվարել, որի կենտրոնից դեպի երկինք էր ձգվում սպիտակ եկեղեցին՝ գմբեթի խաչին հառելով հավատով լի աչքեր:
Բնակիչների փոքր քանակությունը կարծես ճիշտ հաշվարկով լրացնում էր նույնչափ փոքրիկ հողակտորը: Կյանքի ռիթմը համաչափ տարածվում էր քարերից մինչև մանուկների անմեղ աչքերը: Խաղաղ էր քաղաքը, բնակիչների ամենօրյա հոգսերի, երեխաների ուրախ քրքիջների ձայնով:

ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՈՂՔԻՆ

Բանակ-հասարակություն կապն ավելի է ամրապնդվում, երբ անհատներն են կանգնում հայ զինվորի ու նրա ընտանիքի կողքին: Աննախադեպ աջակցություն եւ բարի կամքի փայլուն դրսեւորում էր բարերար Վահե Բադալյանի մեկնած օգնության ձեռքը այն ընտանիքներին, որոնք մարտական ծառայության ժամանակ այս տարվա ընթացքում կորցրել են իրենց հարազատներին:

ԸՆՏԱՆԻՔԸ ԲԱՆԱԿԻ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարության նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աջակցությամբ անցնող տարում ծառայության ընթացքում իրենց լավ դրսևորած շուրջ 1500 զինծառայող առաջնագծից հնարավորություն ունեցավ անակնկալ արձակուրդով այցելելու իրենց ծնողներին, Հայաստանի բոլոր մարզկենտրոններում անցկացվեցին ծնողների և ԼՂ ՊԲ հրամանատարության հանդիպումներ: Բոլոր այս միջոցառումների նպատակը բանակ-հասարակություն կապի ամրապնդումն է, հայ զինվորի և նրա ընտանիքի մեծարումը: Միջոցառումների այս տարվա շարքը եզրափակվեց Հայաստանի մայրաքաղաքում: