Բանակ և հասարակություն
Օրերս ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում տեղի ունեցավ հանդիպում ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի` Միայնակ Գայլի հետ: Արայիկի կերպարը ճանաչելի և սիրելի է դարձել լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի (Հակբեր) շնորհիվ: Այդ լուսանկարը դարձավ Արցախյան պատերազմի այն բացառիկ լուսանկարներից, որոնցում արտացոլված է հայի ուժը, ոգին, հայրենիքի համար հպարտորեն կռվելու կարողությունը:
Անցյալ տարի պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ Տանկիստ Յասոն` Գարիկ Եղիազարյանը, Քասախ գյուղում հուշարձան կանգնեցրեց իր զոհված ընկերների հիշատակին: Նա հուշարձանը կառուցեց տարիներով հավաքած իր թոշակով: Այդպիսի երդում էր արել, ուխտ արել իր զոհված ընկերների հիշատակի առջև:
Լույս է տեսել Անուշ Ամիրբեկյանի՝ ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման գործողությանը նվիրված «Ամեն ինչ այսպես է եղել» գիրքը: «Հեղինակի կողմից» խոսքում նշված է, որ գիրքը նպատակ ունի նաև ներկայացնելու Արցախյան պատերազմի սկզբնական շրջանի՝ Մարտակերտի, Հադրութի շրջանների և այլ ինքնապաշտպանական մարտեր։ Հակիրճ պատմական ակնարկը մեզ նախ ծանոթացնում է գյուղի անցյալին. Տողը XVI դ. վերջերին եղել է ավան, Դիզակի մելիքության կենտրոնը, XVII դ.՝ բերդաքաղաք։
Օրերս Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի անվանակոչության 50-ամյակի առթիվ համադպրոցական միջոցառում էր կազմակերպվել: Դպրոցի հյուրերն էին Հայրենական և Արցախյան պատերազմների մասնակիցներ, Գայի` Հայկ Բժշկյանի թոռնուհին և զարմիկը, ծնողներ և նախկին շրջանավարտներ: Հյուրերի թվում էր Մոսկվայի N 1581 լիցեյում Գայի անվան «Երկաթյա դիվիզիայի» թանգարանի տնօրեն Մաքսիմ Սինիցինը:
Զինված ուժերում մարդու իրավունքների զարգացման առանցքային միտումը մարդկային գործոնի ու հայեցողության բացառման ներդրման գաղափարն է՝ սկսած զորակոչի պահից մինչև զինծառայության ավարտը:
Նոյեմբերի 8-ին լրանում է մեր թոռնիկի` կրտսեր սերժանտ Արթուր Գրիգորյանի ծննդյան 20-ամյակը: Նա ծառայում է հյուսիսարևելյան սահմանամերձ զորամասում, որի հրամանատարը գնդապետ Ս. Մինասյանն է:
Հարգելի՛ «Հայ զինվոր», թերթի միջոցով ուզում ենք շնորհավորել մեր թոռնիկի ծննդյան տարեդարձը` նրան և իր ծառայակից ընկերներին մաղթելով քաջառողջություն և անփորձանք ծառայություն: Թող նրանք խաղաղության զինվորներ լինեն:
«Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը այն կառույցներից է, որը տարիներ շարունակ իր գործունեության սլաքն ուղղում է ռազմական, մարտական, հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ: Վերջերս էլ այս կենտրոնը Ծաղկաձորում անցկացրեց «Ռազմամարտական հմտություններ» թեմայով քառօրյա դասընթաց, որին մասնակցում էին շուրջ երեք տասնյակ երիտասարդներ: Ծրագիրն իրականացվեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: