Բանակ և հասարակություն

Բարև, տղա՛ս: Այս զորակոչը քեզ համար է, վերջապես եկավ քո ժամը, քո առաքելության ժամը: Երբ լսում եմ զորակոչ բառը, անմիջապես միտքս գնում է անցյալ, հիշում եմ իմ բանակային տարիները: Հիշում եմ վերադարձս, երբ բառացիորեն փողոցում էի ապրում, քնում էի երկաթուղային կայարանի նստարաններին: Բայց լիքը երազանքներ ունեի, համարձակ նպատակներ, հավատով ու լավատեսությամբ էի նայում կյանքին:

Զինված ուժերում ներդրվել է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց»:

Ապրելու եւ ցանկացած դժվարություն հաղթահարելու անկասելի վճռականություն, անմնացորդ նվիրվածություն Հայրենիքին եւ նորանոր հաղթանակներ կերտելու վստահություն. այսպիսին են պատերազմով անցած, տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած, բայց երբեք ոգու ուժը չկորցրած այս տղաները: Նրանցից յուրաքանչյուրն այսօր ապրում է յուրահատուկ ու լիարյուն կյանքով՝ իր առջեւ մեծ խնդիրներ դնելով եւ քայլ առ քայլ դրանց հասնելով: Իսկ լավագույն օրինակը, կարելի է ասել՝ նրանց հրամանատարը, պատերազմի մասնակից, փորձառու զինվորական, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանն է, որն անում է հնարավորն ու անհնարինը՝ նրանց օժանդակելու, սեփական օրինակով վարակելու համար:

…Ինեսա Պողոսյանին շատերն են տեսել տարբեր զորամասերում ՝ զինվորական միջոցառումների, հերոսների մասին գրքերի շնորհանդեսների, ինչպես նաև ռազմահայրենասիրական միջոցառումների ժամանակ, ռադիոյով լսել նրա ասմունքը: Գեղեցկուհի գանգրահեր այս փոքրիկն ընդամենը վեց տարեկան է և իր երգով ու ասմունքով արդեն հասցրել է գրավել շատերի սրտերը: Ինեսային մարդիկ համացանցում առաջին անգամ տեսան, երբ նա երեք տարեկան էլ դեռ չկար ու ասմունքում էր Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Նա շուտով հրավիրվեց և «Ռադիո ջան» հաղորդման եթերում մեկ ժամից ավելի ասմունքեց մեր մեծերի բանաստեղծությունները, որոնք անտարբեր չթողեցին ծրագրի ունկնդիրներին:

Իմ սիրելի՛, իմ քա՛ջ զինվորներ, բանակի զորությունը սոսկ սահմանների պաշտպանության երաշխիք չէ, որովհետև բանակը մարդկային բարձր նկարագրի՝ քաջության, ազնվության, արժանապատվության, հայրենասիրության դարբնոց է ու պիտի փոխի հասարակության բարոյական նկարագիրը՝ շարունակաբար «արտահանելով» իր բարոյախոսությունն ու գաղափարները՝ հանձինս այն զինվորների, որոնք թրծվելով բանակի քուրայում, վերադառնում են հանրություն, դառնալով բանակի գաղափարախոսության կրողն ու տարածողը։