Բանակ և հասարակություն
ՀՀ և ԼՂՀ «Մարտական ծառայության» և գերատեսչական բազմաթիվ մեդալների ասպետ, ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ Արթիկի տարածքային բաժանմունքի նախագահ, ԵԿՄ մարզխորհրդի նախագահի տեղակալ, Պեմզաշեն համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին լավ են ճանաչում ոչ միայն Արթիկի տարածաշրջանում, այլև նրա սահմաններից դուրս: Եվ ավելի շատ ճանաչում են ոչ թե որպես համայնքի ղեկավարի, թեպետ նա արդեն վեց տարի, տեղացիների իսկ բնորոշմամբ, բավականին հաջող ղեկավարում է շրջանի ամենամեծ համայնքներից մեկը, այլ որպես Արցախի ազատագրական պայքարի աննկուն մարտիկի, հայրենիքի նվիրյալ զինվորի:
Նախնական զինվորական պատրաստությունն ընդհանուր առմամբ միտված է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, հատկապես նախազորակոչային տարիքի պատանիների զինվորական ծառայության նախապատրաստմանը: Մենք արդեն ներկայացրել ենք ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ և միջոցառումներ, որոնց անհետաձգելի լուծումն ու բարելավումը կնպաստի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը: Դրանցից գուցեև ավելի կարևոր նշանակություն ունի զորամասերի և ուսումնական հաստատությունների համագործակցությունը:
Հուլիսի 9-ի առավոտն է: Ռազմական ուղղաթիռները երկար պտտվում են երկնքում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ինժեներական զորքերի վարչության պետ, գնդապետ Կարեն Աբրահամյանը երկնքից ևս մեկ անգամ զննում են վերանորոգված և արդիականացված զորավարժադաշտը, որը համալրված է վարժանքներ, կրակային ու մարտավարական պատրաստության պարապմունքներ անցկացնելու համար նախատեսված տեխնիկապես հագեցած ժամանակակից շինություններով:
Մենք՝ Գառնիկ եւ Արամայիս Գալստյաններս, հունիսի 12-ին բանակ ճանապարհեցինք մեր Անդրանիկ թոռնիկին: Եվ ահա օրերս նամակ ստացանք հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրոսյանից եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ մայոր Վրեժ Հովհաննիսյանից, որ մեր թոռնիկը ծառայում է իրենց զորամասում. «Զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում Ձեզ նրան հայրենիքի պաշտպանի ոգով դաստիարակելու եւ հայոց բանակի շարքերը համալրելու համար: Դուք կարող եք հպարտանալ, որ մեծացրել ու դաստիարակել եք նախնիների սխրանքներով ու պատգամներով տոգորված զավակի, ով ամեն վայրկյան պատրաստ է անձնվիրաբար ծառայել իր ժողովրդին, պաշտպանել հայրենիքը…»:
ՀՀ ԶՈՒ 2014թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի շրջանակներում օրերս Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացվեց կոնֆերանս՝ «Զինվորական ծառայության անվտանգության ապահովման ուղիները» թեմայով: Կոնֆերանսի նպատակը զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգի դրույթների կենսագործման, արտակարգ դեպքերի ու պատահարների նվազեցմանը միտված միջոցառումների արդյունավետության բարձրացման, զորամասային ԶԾԱ հանձնաժողովների աշխատանքների խթանման, զորքերի ծառայության առաջավոր փորձի ուսումնասիրման, փոխանակման և ներդրման հետ կապված խնդիրների լայն շրջանակի քննարկումն էր:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու. Չերչիլը սիգարի սիրահար էր: Իր այդ վնասակար սովորության մասին ասում էր. «Խլեք ինձնից իմ սիգարը, եւ ես ձեզ պատերազմ կհայտարարեմ»: Եվ ահա մի անգամ նրան պետք է նկարեր մեր հայրենակիցը՝ լիբանանահայ լուսանկարիչ Յուսուփ (Հովսեփ) Քարշը: Մռայլ, մթագնած կանգնած է Չերչիլը՝ իր անբաժան սիգարը ձեռքին: Հանկարծ շատ անսպասելի Քարշը մոտենում է Չերչիլին, խլում սիգարն ու «կներե՛ք, սըր» ասելով՝ իսկույն սեղմում է լուսանկարչական ապարատի կոճակը:
Ողջու՛յն, Էդմո՛ն, ողջու՛յն, իմ սիրելի՛ եղբայր: Ինչպե՞ս ես, ինչպե՞ս է անցնում ծառայությունդ: Կարոտել եմ քեզ շա՜տ-շա՜տ: Գիտեմ՝ հաշված օրեր են մնացել ծառայությանդ, և ես էլ քեզ նման հաշվում եմ՝ 100, 99, 98…
Ինչպես քեզ բանակ ճանապարհելու օրը, այնպես էլ այն օրերին, երբ զորամաս էինք այցելում քեզ տեսակցելու, դու միշտ նույն ժպտերես, նույն կենսուրախ մարդն էիր: Քո այդ դրական լիցքերով դու կարողանում էիր վանել այն տխրությունն ու թախիծը, որ այդ պահերին պարուրում էր ինձ: