Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ

Օրերս Նոր Նորք վարչական շրջանի ուսումնական հաստատությունների միջև անցկացվեց կրակային պատրաստությունից հուշամրցաշար՝ նվիրված սպարապետ Վ. Սարգսյանի ծննդյան 55-ամյակին։
Միջոցառման նպատակը նախազորակոչային տարիքի աշակերտների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակություն, բանակ-հասարակություն կապի ամրապնդումն էր։

ԱՄՈՒՐ ՈՒ ԱՎԱՆԴԱՊԱՇՏ ԸՆՏԱՆԻՔՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՈՒԺԸ

Պաշտպանության նախարարության շենքում նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալելու էր ծառայության մեջ աչքի ընկած կանանց և 10-ից ավելի երեխա ունեցող բազմազավակ մայրերին։ Ճեղքելով նախարարության մուտքի մոտ հավաքված ամբոխը՝ ես շտապում եմ հանդիպման։ Հանկարծ ինչ-որ մեկը բառացիորեն կտրում է ճանապարհս։

ԶԻՆՎՈՐ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Արագած Մուրադի Մկրտչյանը պարգևատրվել է «Արիության» մեդալով:

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳՈՎ ԿՐԹԵՆՔ ՄԵՐ ՄԱՏԱՂ ՍԵՐՈՒՆԴԸ

Նախաձեռնությունը, որը ծնունդ առավ անցյալ տարվա մարտ ամսին, իրոք որ դառնում է ավանդական։
Առջևում կանանց տոնն էր, գեղեցկության և մայրության միամսյակը։ Ցանկացանք յուրահատուկ ձևով նշել ու շնորհավորել նրանց. 8-12-րդ դասարանների աղջիկների համար կազմակերպեցինք օդամղիչ հրացաններից հրաձգության մրցումներ։ Համաձայնեցնելով տնօրինության հետ՝ կատարեցինք ցանկացողների ցուցակագրում։ Մրցման օր ընտրվեց գարնանային արձակուրդին նախորդող շաբաթվա վերջին ուրբաթ օրը։ Նախապատրաստական բոլոր աշխատանքները ավարտելուց հետո անցկացվեց անվտանգության կանոնների պահպանման մասին հրահանգավորում։

ԵՐԿՈՒ ԶԻՆՎՈՐ՝ ՄԻ ՏՆԻՑ

Հարազատ եղբայրներ Արթուր եւ Կարեն Գրիգորյանները ծառայում են տարբեր զորամասերում, ինն ամիս է՝ միմյանց չէին տեսել: Վերջերս նրանք հանդիպեցին: Կանանց միամսյակի կապակցությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ էր մատուցել նրանց մայրիկին` տիկին Գայանեին` տղաներին խրախուսական արձակուրդ շնորհելով: Որոշեցի գնալ ու մասնակից լինել նրանց ուրախությանը:

Ես` Արուսյակ Սարգսյանս, երեք որդիների մայր եմ՝ երեք զինվորի մայր… ու հպարտանում եմ: Ինքս էլ ծառայում եմ հայոց բանակում: Մայրը երջանիկ է, երբ իր որդիները հայրենասեր են, համարձակ, ազնիվ:
Ինչպես մեծն Նժդեհն է ասել` «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը», քանի որ ապագան կերտում են հայ ընտանիքներում մեծացած, հայ մայրերի հզոր ոգով դաստիարակված զավակները: Եվ նրանց սերն ու նվիրումն է երաշխավորում հայրենիքի ուժն ու ամրությունը:

Գիտեք, հիմա ես երկու մարդ եմ դարձել, մեկը ես եմ, որ ապրում եմ իմ ահռելի ցավի մեջ, մյուսը նա է, ով խոսում է ձեզ հետ... Ով գնում է ստանալու իր որդու «Արիության մեդալը», «Հայրենիքին մատուցած ծառայության համար» մեդալը... Ով քայլում է, ժպտում է, պատմում է...

Իմ որդին է ինձ ուժ տալիս հիմա։ Նա իմ սրտի մեջ է, իմ երակներում։ Որդիները չեն կարող լքել մայրերին։ Ես պիտի Արմենին արժանի մայր լինեմ։ Գիտեք, հիմա մեռնելը շատ հեշտ է ինձ համար, ապրելն է դժվար… Ես գիտեմ հանուն ինչի ապրել։