Բանակ և հասարակություն
Շնորհավորում եմ մեր հաղթական, փառապանծ բանակի մարտիկներին ու սպաներին, նրանց ընտանիքների անդամներին, մաղթում նախեւառաջ խաղաղություն, առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն, ծառայողական առաջխաղացում։ Հատուկ շնորհավորում եմ մեր բուհն ավարտած եւ սովորող զինվորներին։ Գրկում եւ համբուրում եմ բոլորիդ։ Ապրե՛ք, տղե՛րք, Ձեր շնորհիվ մենք ապրում ենք խաղաղության մեջ։
Հունվարի 16-ին բժշկական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին եւ անդրադարձավ վերջին օրերի ընթացքում բանակում տեղի ունեցած միջադեպերին:
Նախարարը տեղեկացրեց, որ հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1993 թվականին ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանի մահվան պատճառը, ինչը, ըստ նախնական տվյալների, կայծակնային արագությամբ զարգացած մինինգիտն է: «Վերջնակական եզրակացությունը պարզ կլինի դիահերձումից ու դատաբժշկական փորձաքննությունից հետո»:
Քաշաթաղի շրջանի կազմավորման առաջին իսկ օրերից տարածքում սկսեց գործել «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը, որը տարիների ընթացքում եւ այսօր էլ բազում բարեգործական ծրագրեր է իրականացրել, մշտապես կազմակերպել ծառատունկ: Նոր տարվա նախօրեին էլ Բերձորում էր հիմնադրամի տնօրեն, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը:
Ապրում ենք` գրքերով հեղեղված, մնում է՝ ձեռքդ մեկնես ու վերցնես այն, ինչ պետք է, կամ կարծում ես, որ քեզ պետք է: Տարեմուտի ուղերձների նկատմամբ ես երբևէ առանձնակի հետաքրքրություն չեմ ունեցել. չկարդացած` դժվար չէ ենթադրել` մոտավորապես ի՞նչ պիտի լինի ներփակը: Խոստովանեմ` ինձ այս անգամ հետաքրքրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2014-ի տարեմուտի` «Մեր ամրոցում` մեր օրենքներով, կամ միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» վերտառությամբ ուղերձը: Տարեմուտի լինելուց զատ` ուղերձն ակնհայտորեն մարդու մարդացմանն ուղղված մտահոգ պաշտոնյայի հորդոր է, ահազանգ պարունակող զգոնության կոչ` ուղղված մեզնից յուրաքանչյուրին, այդ թվում և ինձ` իմ գրականության մեջ հետայսու ևս արծարծելու այս ցավոտ թեման: Այդ իսկ պատճառով եմ արձագանքում:
Ամանորի նախօրեին Քաշաթաղի շրջանի 3 համայնքներ ԼՂՀ կառավարության կողմից լավ նվեր ստացան՝ ամենագնաց «ՈՒԱԶ» մեքենաներ: Դեկտեմբերի 29-ին շրջվարչակազմի մոտից 3 մեքենաները Ձմեռ պապի և Ձյունանուշի ուղեկցությամբ ուղևորվեցին Ծիծեռնավանքի, Արտաշավիի գյուղական և Որոտանի քաղաքային համայնքներ:
Ձմեռային զորակոչը շարունակվում է: Այն առանձնանում է նրանով, որ ծառայության վայրի ընտրությունը տեղի է ունենում վիճակահանությամբ: Զորակոչի ընթացքին տեղում ծանոթանալու համար հունվարի 9-ին հանրապետական հավաքակայան այցելեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նախարարը հետեւեց՝ ինչպես են ծնողների ներկայությամբ երիտասարդները «Ը», «Մ», «Ա» գրություններով արկղերից վիճակահանության սկզբունքով թերթիկ դուրս քաշում, որի վրա նշված է ապագա ծառայության վայրը: «Ը» գրությամբ արկղին մոտենում էին ընդհանուր հիմունքներով ծառայելու կանչված զորակոչիկները, «Մ»-ին` վարորդական մասնագիտացում ստացածները, ինչպես նաև մեխանիկ-վարորդի, կապավորի որակավորում ունեցողները, իսկ «Ա» մակագրությամբ արկղին` համապատասխան արտոնության իրավունք ունեցողները:
ՀՀ զինված ուժերում գործածության մեջ է մտել «Հայրենիքի պաշտպանի ազգային-գաղափարական դաստիարակության ուղեցույց-ձեռնարկ»-ը: Սույն ուղեցույցը նպատակ ունի հստակեցնելու ՀՀ զինված ուժերում ազգային գաղափարախոսության հիմնադրույթների և ազգային բանակի ավանդույթների կիրառման շրջանակները, համակարգել դրանց պահպանմանն ու արդյունավետ կիրառմանը, ազգային գաղափարականությամբ տոգորված զինվորականի ձևավորմանը միտված միջոցառումները: Ուղեցույցի դրույթներին համահունչ են հայ սպայի և զինծառայողի պատվի կանոնները, որոնք նպատակաուղղված են կարգավորելու զինծառայողի վարվելակերպը, վարքագիծը և փոխհարաբերությունները: