Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

Ձեզ խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ, սիրելի՛ հայ զինվորներ: Միշտ հիշեք, որ ձեր մայրերն ու հայրերը վայրկյաններն են հաշվում, որպեսզի նորից գրկեն ձեզ ու սեղմեն կրծքներին: Խելամիտ եղեք, դժվարության պահին մի՛ ենթարկվեք եսասիրության թելադրանքին, հիշե՛ք, որ ձեզ սիրում ու սպասում են ձեր հարազատներն ու ընկեր-ընկերուհիները: Դուք եք մեր ազգի խիղճն ու ապագան, դուք եք այսօր ապացուցում թշնամուն, որ կպահպանեք ձեր հայրերի ու մայրերի տառապանքներով ստեղծված ու պաշտպանված անկախ երկիրը ու թույլ չեք տա՝ այն նորից հայտնվի օտարի լծի տակ: Շնորհավոր ձեր Նոր տարին, խաղաղություն Հայոց երկրին:

ԴՊՐՈՑԻ ՃԱՄՓԱՆ

Պրակտիկան է ամենամեծ ուսուցիչը եւ սեփական կամ կենդանի օրինակն է դաստիարակության լավագույն միջոցը: Երեխաները սպունգի նման կլանում են իմ պատերազմական պատմությունները, օրինակները, որովհետեւ դրանք ոչ թե հորինովի, այլ իրական դեպքեր, իրավիճակներ են… Ահա այդ նպատակով էլ մենք հաճախ ենք զինվորական հայտնի դեմքերին, մեր բանակի, Արցախյան հաղթանակի հայտնի հրամանատարներին դպրոց հրավիրում… Երեխաները շատ բան ունեն սովորելու գեներալներ Արկադի Տեր-Թադեւոսյանից, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանից, ՀՀ ՊՆ պատվո պահակային վաշտի հրամանատարի տեղակալ գնդապետ Աղագուլյանից…

«ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԺԵՔ Է ԵԿԵՂԵՑԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ»

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ նախնական զինպատրաստության մարզադաշտի բացման արարողությունը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Բանակ – հասարակություն և բանակ – դպրոց կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար կրթական հաստատության սաներն ու ուսուցիչները պարգևատրվեցին պաշտպանության նախարարության պատվոգրերով և խրախուսական նվերներով:

ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ` ԱՐԴԱՐ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ

Հարություն Ներսիսյանը 18 տարեկան է: Նա զբաղվել է բռնցքամարտով, ամբողջ օրը անցկացրել է մարզասրահում, բայց այսուհետ նա արդեն զինվոր է. «Ստացել եմ ծանուցագիր դեկտեմբերի 9-ին զորակոչվելու մասին: Անհամբեր սպասում էի այս օրվան: Փառք Աստծո, պիտանի եմ ծառայության, պատրաստ եմ կանգնել ամենավտանգավոր դիրքում, սահմանի ամենաբարդ հատվածում եւ պատասխանատվությամբ ու եռանդով ծառայել»,- վստահաբար ներկայանում է Հարությունը:

ԱՐՑԱԽԸ ՍԻՐՈՒՑ ԾԱՂԿԵԼ ԷՐ

Այս կյանքը լի է հարցականներով։ Հազար ու մի հարց է ծագում գլխումդ, որի պատասխանը չգիտես.. Չգիտես՝ ինչի համար ես աշխարհ եկել, ինչ անես, որ երջանիկ լինես… Բայց ես գտել եմ մի հարցի պատասխան… Ինչո՞վ է իմաստավորվում մարդու կյանքը։ Ահա այս հարցի պատասխանն եմ գտել։ Մարդու կյանքի իմաստը ուրիշին օգնելն է։ Ես չգիտեմ՝ ուրիշին օգնելու մղումը բնատո՞ւր է, թե ձեռքբերովի, բայց երբ ես նեղն ընկած մարդ եմ տեսնում, առանց մտածելու վազում եմ օգնելու։ Փոքրուց եմ այդպիսին եղել… Պատահել է՝ վտանգել եմ կյանքս, ինձ կրակի մեջ եմ նետել… վիրավորին գրկած հիվանդանոց եմ հասցրել երկար ճանապարհ կտրելով։ Ու երբ եկել եմ տուն, մի երանելի խաղաղություն է լցվել հոգիս…

ՈՉ ՈՔ` ՄԵԶՆԻՑ ԲԱՑԻ

Դեռ շատ փոքր տարիքից հայրս պարբերաբար ինձ համար սպորտային գործիքներ էր գնում, սպորտային խաղեր հորինում և այնպես էր անում, որ ես միշտ հաղթում էի։ Իսկ պարտվել չէի սիրում, գիտեի, որ դա շատ ամոթ բան է։ Հայրս միշտ ասում էր, որ տղամարդը կյանքում պետք է ուժեղ լինի, կարողանա պաշտպանել ինքն իրեն, իր ընտանիքն ու հայրենիքը…

ԱՆՑՅԱԼԻ ԳԶՐՈՑՆԵՐԻՑ

Արտյոմ Սեյրանի Պողոսյանը՝ իմ սիրելի աշակերտը, դեռ 15 տարեկան էր, երբ զենք վերցրեց: Նա սովորում էր Երևանի գեղարվեստական մասնագիտական տեխնիկական Մ14 ուսումնարանի խեցեգործների խմբում, ցուցաբերում էր բացառիկ ունակություններ, խելացի էր, կիրթ, բանիմաց: Ուսումնարանն ավարտեց գերազանց գնահատակններով: Թեև հաճախ էր բացակայում դասերից… մեկ ամսով, երկու, հետո գալիս պակասը լրացնում էր… Այնպիսի ներշնչանքով էր պատմում իրենց ռազմաճակատային լավ ու վատ օրերից: Նրա տարերքը Արցախն էր, արցախյան շարժումը, Արցախի ազատագրությունը: Ոչ մի կերպ մեզ չհաջողվեց համոզել Արտյոմին շարունակել ուսումը որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում: Պատասխանը մեկն էր. «Սովորելու ժամանակը կգա, այսօր կռվել է պետք»: