Բանակ և հասարակություն
Ամուսիններ Գնել Հակոբյանի և Սուսաննա Թովմասյանի հետ ծանոթացել եմ տարիներ առաջ։ Առիթը ՀՕՄ-ի Դավթաշենի մասնաճյուղի ատենապետուհու (Սուսաննայի) նախաձեռնած հերթական միջոցառումն էր՝ Արցախյան պատերազմի հերոսական ճակատամարտերից մեկի հոբելյանական տարեդարձի հիշատակությունը Սունդուկյան թատրոնում։ Հետո… այդ ընտանիքի հետ շփումները դարձան պարբերական, որովհետև պարզվեց՝ ազատամարտին մասնակցել են և՛ ընտանիքի հայրը՝ Գնել Հակոբյանը, և՛ մայրը՝ Սուսաննա Թովմասյանը, և՛ փեսան՝ Արթուր Օվչյանը։
Հակոբյանների ընտանիքի հյուրընկալությունը վայելելիս այնպիսի զգացողություն եմ ունենում՝ ասես ժամանակը կանգ է առել, ասես հենց նոր են ավետել Արցախի ազատագրության լուրը, ասես հենց նոր են կրակել վերջին հաղթական փամփուշտն, ու ռազմիկները դեռ չեն հանել զինվորական կոմուֆլյաժը…
Երբ մենք աշխարհ ենք գալիս, առաջին բանը, որ տեսնում ենք, պատկերն է, ձևը, գույնը… Մենք անընդհատ տեսնում ենք։ Ոչ միշտ ենք երաժշտություն լսում կամ դիտում որևէ պարողի, բայց ամեն վայրկյան տեսնում ենք։ Խոհանոցի սեղանին «նատյուրմորտ» է, պատուհանից դուրս «պեյզաժ» է… Գույն է, ձև է, պատկեր է… Դա է պատճառը, որ մենք այդքան մոտ ենք նկարչությանը։
Այսօրվա գերխնդիրն Արցախի անկախության ճանաչումն է: Դա սոսկ տարածք չէ, որի համար պայքարում ենք, հայրենիք է: Արցախը մեզ տվել է համահայկական խնդիրների լուծման բանալին, այն է` պայքարելու կամք, միասնականություն, տոկունություն: Արցախն այժմ համահայկական խնդիրների լուծման կիզակետն է, և նրա անվտանգության ապահովումը յուրաքանյուրիս պարտականությունն է: Ձգտելու ենք մեր բանալին ամուր պահել մեր ձեռքերում և փոխանցել հաջորդ սերունդներին:
Նոյեմբերի 9-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տոնական հանդիսություն էր. պաշտպանության նախարարի հրավերով հանրապետության տարբեր կրթօջախների բազմաթիվ ուսանողներ, երիտասարդական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եկել էին պաշտպանության նախարարություն` միասին տոնելու Երիտասարդության համաշխարհային օրը։ Օրվա հերոսները երիտասարդներն էին, նրանց ելույթներն էլ ամբողջացրին օրվա խորհուրդը։ «Երիտասարդական համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Մելքոնյանը խոսեց ժամանակի մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտության մասին և նշեց, որ ավագ սերնդի հաղթանակները պահպանելու և նոր բարձունքներ նվաճելու համար պետք է ունենալ ազգային խնդիրների շուրջ համախմբված, գաղափարակիր, հավաք ու համերաշխ երիտասարդություն. «Պիտի մեկտեղենք մեր ուժը հակառակորդի դեմ, իսկ երկրի ներսում առկա արատավոր երևույթները վերացնենք նախանձախնդիր համառությամբ»։
Նոյեմբերի 5-ը ՀՀ զինված ուժերում Հետախույզի օրն է: Անշուշտ, հետախույզի մասնագիտությունն ամենակարևոր, ամենադժվար և ամենապատասխանատու ծառայություններից է: Այդ օրը զինված ուժերի հետախուզական բոլոր ստորաբաժանումներում առանձնակի շուքով նշվեց մասնագիտական տոնը: Սակայն 2-րդ բանակային զորամիավորման հետախուզական ստորաբաժանումում եռատոն էր: Այդ օրը նաև անցկացվեց հրամանատարի «Պատիվ ունեմ ներկայանալու» միջոցառումը, և նշվեց ստորաբաժանման կազմավորման 13-ամյակը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում 2013թ. հունիսի 27-ին կատարվել է փոփոխություն, համաձայն որի Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղը դարձել է առանձին համայնք՝ ներառելով Գրհամ և Սպիտակաշեն գյուղերը: Եզնագոմեր գյուղը անվանափոխվել է Լեռնահովիտ: Ավելացել է նաև քաղաքային համայնքների թիվը՝ դառնալով 4. Կուբաթլու նախկին քաղաքը վերանվանվել է Որոտանի քաղաքային համայնք՝ Անդոկաբերդ, Բարկուշատ, Դողար և Վանանդ գյուղերով:
Հոկտեմբերի 31-ին մեր զորամաս անակնկալ այցով հյուր եկան Հայաստանի Հանրապետության Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի անդամները` կոմիտեի նախագահ, հայրենական մեծ պատերազմի վետերան, գնդապետ Պետրոս Արտաշեսի Պետրոսյանը, նրա օգնական Ժենյա Հարությունյանը, Արտաշատի Հայրենական մեծ պատերազմի վետերանները` Արտաշատի վետերանների խորհրդի նախագահ Հուսիկ Փանոսյանը, «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպության պատվավոր նախագահ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի առաջին պետ, գնդապետ Ալեքսան Մինասյանը: