Բանակ և հասարակություն
Մարինա Փարսադանյանը 2021 թ.-ից աշխատում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում՝ որպես վիրահատական բաժնի վարիչ: Մինչ այդ, 21 տարի շարունակ ծառայել է Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում, 44-օրյա պատերազմի մասնակից է, մեր «սպիտակ» բանակի մարտիկներից: Շատ փորձություններով է անցել այս հմայիչ, բարեհոգի ու ժպտերես բժշկուհին: Բայց այս ամենի մասին ավելի լավ է՝ ինքը՝ Մարինան պատմի, հատկապես, որ շատ լավ պատմող է:
Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի տարածքային ստորաբաժանման բակում հնչող երաժշտությունն ու հոծ բազմությունը կասկած չեն թողնում. զորակոչ է:
Զորակոչը շարունակվում է… Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի տարածքային ստորաբաժանումներից մեկում զրուցում ենք զավակներին բանակ ճանապարհող ծնողների հետ, փորձում պարզել, թե զինծառայության հետ կապված ի՞նչ մտահոգություններ, ի՞նչ ակնկալիքներ ունեն…
Ասում են՝ եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել մեծագույն երջանկություն, նրան հավատարիմ ընկերներ է պարգեւում։
44-օրյա պատերազմն իր ուժգնությամբ և ֆիզիկական ու հոգեբանական լարման աստիճանով աննախադեպ էր: Թշնամին այս պատերազմում կիրառեց լայն ու բազմազան զինանոց, որը միտված էր հնարավորինս մեծ ու ցավալի վնաս հասցնելու մեր զորքին՝ արհամարհելով Ժնևյան կոնվենցիան, որով արգելված է սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ տեսակի զենքերի կիրառումը: