Բանակ և հասարակություն
Սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում տեղի ունեցավ «Եզդիների Սրբատեղի» նորակառույց տաճարի հանդիսավոր բացման արարողությունը։ Հանդիսությունը բազմամարդ էր։ Ներկա էին ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր վայրերում բնակություն հաստատած եզդի ժողովրդի ներկայացուցիչներ։ Եկել էին ՌԴ բնակավայրերից, նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից, ինչպես նաև հարևան Իրանից, Իրաքից, Թուրքիայից և այլ վայրերից։ Հանդիսությանը մասնակցում էին հոգևորականներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, ՀՀ պաշտպանության, սփյուռքի, մշակույթի նախարարություններից, Ազգային ժողովի պատգամավորներ։ Հյուրերի թվում էր համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Միր Թասիմ Բեկը, որը ժամանել էր տասնհինգ հոգևորականների հետ։
Հունգարիայում 2004 թվականի փետրվարին ադրբեջանցի ճիվաղի ձեռքով քնած վիճակում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի 34-ամյակի առթիվ զգաստացումի, ոգեկոչման և վրեժխնդրության երթ կայացավ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Բերձորի Խաղաղության հրապարակում, որի մոտ իսկական հերոսների՝ Արցախյան գոյամարտում ճակատ առ ճակատ մարտնչած ու մարտիրոսված հերոսների հուշահամալիրն է, քաղաքի երկու հանրակրթական, արվեստի և սպորտի, մոտակա համայնքների դպրոցների սաներն ու ուսուցիչներն էին, շրջանում գործող կազմակերպությունների աշխատակիցներ, ղեկավարներ, հյուրեր էին հավաքվել: Զազրելի ոճրագործությունը դատապարտող բազում կարգախոսներով երթի մասնակիցները Երևանյան խճուղով շարժվեցին դեպի Սուրբ Համբարձման եկեղեցի, որի բակում կանգուն է Մեծ եղեռնի զոհերին նվիրված խաչքար-հուշակոթողը:
Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Ազգային գաղափարախոսությունը տեղեկատվական անվտանգության համատեքստում» խորագրով գիտաժողով, որը նվիրված էր ՀՀ անկախության 21-ամյակին: Գիտաժողովը կազմակերպել էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը եւ ««ArmSEC» գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Գիտաժողովի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց ներկաներին ու կարեւորեց նմանաբնույթ հանդիպումները:
Այս տարի լրանում է Հայաստանի առաջին Հանրապետության խոշոր ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` պաշտպանության նախարար Ս. Օհանյանի գլխավորությամբ, և հաստատվել է միջոցառումների պլան: Համաձայն պլանի` ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կրակային պատրաստության ամբիոններից մեկը անվանակոչվել է Մ. Սիլիկյանի անունով: Այս առիթով 2012 թվականի սեպտեմբերի 24-ին Ռազմական ինստիտուտում կազմակերպվել է միջոցառում, որին ներկա էր ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ, ՔՀԾ երկրորդ դասի պետական խորհրդական Ֆելիքս Պողոսյանը: Միջոցառմանը մասնակցում էին Ռազմական ինստիտուտի ղեկավար կազմը, սպաներ, կուրսանտներ:
Վաղ առավոտյան՝ գրեթե արևածագին, Երևանից դուրս եկած փոքրիկ ավտոբուսը կտրում-անցնում է աշնանային բերք ու բարիքով, աշնան գույներով ու բույրերով պճնված այգեվետ Արմավիրի մարզը և ուղղվում դեպի Շիրակի դաշտավայր՝ դեպի Անի… Անին տեսնելու միտքը և նախաձեռնությունը Անահիտ Սարգսյանինն է՝ «Կարոտի կանչ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահինը. ավտոբուսում Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների ընտանիքների ներկայացուցիչներն են՝ թվով քսանմեկ հոգի։
Անկախությունը հայերիս կյանքում բացարձակ արժեք է, մեր դարավոր երազների մարմնացումը: Այսօր մենք ունենք նվաճված անկախություն, ազատագրված Արցախ, բայց երբեք չպետք է մոռանանք այդ ամենի ակունքներում կանգնած հայոց մարտիկներին, իրենց կյանքը հայրենիքի ազատության զոհասեղանին դրած մահապարտներին, որոնց հիշատակի առաջ ամենամեծ տուրքը նվաճված հաղթանակը պատվով պահելն է:
Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի տոնական տրամադրությունն անսահման է ու ոգևորող։ Նա յուրաքանչյուր հայի սրտում է, յուրաքանչյուր հայի հարկի տակ։
Տոնական տրամադրությունն ալիքվեց նաև կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում՝ ապաքինվող ու հայրենի եզերքը պահող զինվորի մարտական ոգին խանդավառելու համար։ Համերգային ծրագրի բացման խոսքով հանդես եկավ «Զինվորի պաշտպանության կոմիտեի» նախագահ Գոհար Արմենակյանը։