Բանակ և հասարակություն
Վերջերս շնորհակալական նամակ ենք ստացել զորամասից, որտեղ ընդգծվում է ընտանիքի դերը լավ զինվորի դաստիարակության գործում։ Այո՛, այդպես էլ կա։ Մենք՝ ծնողներս, պարտավոր ենք հայրենիքի համար պիտանի մարդ, քաղաքացի ու զինվոր դաստիարակել։ Ցավոք, ոչ բոլոր ծնողներն են դա գիտակցում։
Երկի՛ր հայրենի, լեռնաշխա՛րհ հայոց,
Մարդկության օրրան, Երկի՛ր ավետյաց,
Դու անպարտ արյաց ոգու հանգրվան,
Լեռնաշխարհ հայոց, Երկի՛ր բարության։
Որդիներս` Արսենն ու Դավիթը, ծառայում են հայոց ազգային բանակում, սահմանային զորամասերում: Մեր ընտանիքի համար պատիվ է, որ հայրենասեր, բարեխիղճ ու պարտաճանաչ զավակներ ենք ուղարկել ծառայության: Ես երջանիկ մայր եմ, որովհետեւ տղաներովս հպարտանալու եւ ուրախանալու շատ առիթներ եմ ունեցել, նրանց ծառայության ընթացքում շնորհակալական նամակներ եմ ստացել հրամանատարներից:
Լրագրողի եւ ենթասպայի այս երկխոսությունը կարդալով՝ անտեղյակ մարդը ակամա կմտածի՝ կա՛մ լրագրողն է բացարձակ հեռու բանակից, բանակի խնդիրներից, կա՛մ ենթասպան է ստում ու խեղաթյուրում փաստերը։ Այնուամենայնիվ, ես հակված եմ վստահելու իմ կոլեգային եւ հավատալու, որ վերոհիշյալ զրույցը ինքնահնար սուտ չէ, որ իրականում եղել են այդպիսի «պրապորշչիկ» ու այդպիսի զրույց…
Անցել է արդեն 20 տարի եւ տարբեր բնակավայրերում՝ Ճամբարակում, Դրախտիկում, Շորժայում, Աղբերքում, Այգուտում ապրող արծվաշենցիները երբեք չեն մոռանում իրենց գերված ծննդավայրը։ Հավատարիմ իրենց արարչագործ խառնվածքին՝ տուն-տեղ են դրել, դիմակայել գաղթականի դաժան բախտին եւ ի լուր աշխարհի, ի հեճուկս թշնամու ավետել, որ ուժ ունեն արարելու, ապրելու, եւ որքան էլ անցնի ժամանակը՝ մի օր գալու է ժամերի ժամը՝ ծննդավայր տանող ճանապարհով քայլելու է արծվաշենցին։
Օգոստոսի 14-ին Սևանա լճի «Կապուտակ Սևան» հանգստյան գոտում բացվեց հուշաքար` նվիրված Սպարապետ Վազգեն Սարգսյանի և ՌԴ գեներալ Ալեքսեյ Տրետյակովի համատեղ լողանցմանը: 1997թ. օգոստոսի 14-ին Սպարապետն ու ռուս գեներալը հուշաքարի տեղադրման վայրից լողալով դուրս եկան Սևանի թերակղզու ափ:
Ես ծնվել եմ «պատերազմի տարին»՝ տատս այդպես էլ ասում էր՝ պատերազմի տարի, հետո գորովանքով նայում էր մորս ու ավելացնում. «Մենակ մորդ մտքով կանցներ երեխա բերել էն տարին»… Էն տարին 1993 էր։ Ես չեմ հիշում ցուրտը, խավարը, սովը… Բայց շատ լավ եմ հիշում հորս զրույցները Հայրենիքի ու Պատերազմի մասին։ Այս երկուսը՝ Հայրենիքն ու Պատերազմը, իմ մանկության ամենակարեւոր դեմքերն էին ու ամենավառ կերպարները։