Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԻՄ ՎԱԽԵՐՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Սրանից տասնհինգ և ավելի տարիներ առաջ, երբ ժամանակները դեռ խառնակ էին ու անորոշ հավասարապես ինձ և բոլորիս համար, և նոր-նոր էր ոտքի կանգնում անկախության ճանապարհն ընտրած մեր պետությունը, ինքս ինձ շարունակ մտածում էի՝ «թող որ իմ այս օրերի չարչարանքն ու տառապանքը ապաշխարանք լինի մինուճար որդուս քիչ թե շատ բարեհույս և ապահով գալիք հասցնելու համար»։

ԵՍ ԳԻՏԵՄ, ԹԵ ԻՆՉ Է ՀԱՅՐԵՆԻՔԸ…

Ես գիտեմ, թե ինչ է հայրենիքը, հողը, գիտեմ, թե ինչ բան է պատերազմը։ Որդիս՝ Խաժակ Շահբազյանը, զոհվել է պատերազմի ժամանակ…
Անչափ հուզվել էի, երբ թոռներս զինվորական դարձան, մեր հայրենիքի, մեր հողի պաշտպան. նրանք իմ որդու արյամբ է՛լ ավելի սրբացած հողն են պաշտպանում։
Այսօր մեր բանակում է ծառայում Կարեն թոռս։ Քանի որ վերջերս Կարենի ծննդյան օրն էր, ուզում եմ սրտանց շնորհավորել նրան, խաղաղ երկինք մաղթել թոռանս ու մեր բոլոր-բոլոր զինվորներին։ Այս բանաստեղծությունը սիրով նվիրում եմ Կարենին ու մեր հայրենիքի սահմանը անառիկ պահող բոլոր զինվոր տղաներին։

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հունիսի 21-ին լրացավ Արցախյան պատերազմի մասնակից, «Ազատագրական բանակ» ջոկատի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի մահվան 20-րդ տարելիցը: Այդ առթիվ նրա մարտական ընկերներն ու բարեկամները, պարզապես քաղաքացիներ ծաղկեպսակ դրեցին Երեւանի Խորենացու փողոցի եւ Մաշտոցի պողոտայի անկյունում գտնվող Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանին, այցելեցին նրա գերեզմանին, իսկ այնուհետեւ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում տեղի ունեցավ Լեոնիդ Ազգալդյանի մեծարման երեկոն, ցուցադրվեց նրա հիշատակին նկարահանված «Հողի գույնը» ֆիլմը, որը սկսվում է «Սա Հայաստանն է` իր չափերով այնպիսին, որ կարող եմ հանգիստ տեղավորել սրտումս» խոսքերով:

ԿՐԱԿԵՑԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորավարժարանում կազմակերպել էր կրակային պատրաստության պարապմունք` նվիրված ՀՀ ԶՈՒ 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը, բացի «Հայոց արծիվների» 200 մասնաճյուղերի ու կազմակերպության անդամներից, մասնակցում էին նաեւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Մասնակիցները բաժանվեցին թիմերի:

ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ռազմական ավիացիայի օրվա կապակցությամբ հյուրընկալեց ռազմական ավիացիոն բազայի անձնակազմին: Սրբազան հայրը, շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի առթիվ, դրվատանքի խոսքեր ասաց հայոց բանակի հասցեին եւ վստահություն հայտնեց, որ մեր զինված ուժերը հայրենիքի օդային սահմանները միշտ անխախտ կպահեն:

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄ

Այս տարվա առաջին՝ գարնանային զորակոչը շարունակվում է։ Այն նոր թափ կստանա եւ կձգվի մինչեւ հուլիսի վերջը, երբ ավագ դպրոցներն ավարտած եւ զորակոչային տարիքի հասած տղաները լիովին կօգտագործեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու իրենց իրավունքը։ Զորակոչն առանձնանում է նրանով, որ զորակոչային հանրապետական հանձնաժողովը վճռական քայլեր է ձեռնարկել գործընթացի թույլ ու խոցելի տեղերը փակելու, տեղաբաշխման հարցում կողմնակի ազդեցություններն ու միջամտությունները բացառելու ուղղությամբ։

Գորիսում առաջին զորակոչը եղավ հունիսի 6-ին: Զորակոչիկներն արդեն հասել են զորամասեր: Զորակոչը կշարունակվի մինչև հուլիսի 30-ը: Զորակոչի ընթացքի, զորակոչիկների ֆիզիկական, բարոյական և հայրենասիրական պատրաստվածության մասին պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր ՍՊԱՐՏԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:
– Ինչպես ողջ հանրապետությունում, մեզ մոտ էլ զորակոչն ընթանում է ՀՀ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում: Այս տարի օրենքի մեջ փոփոխության պատճառով զորակոչը մի քիչ ուշացավ` կապված 12-րդ դասարանցիների ավարտական քննությունների հետ: