Բանակ և հասարակություն
Մայիսը փառահեղ ու շքեղ հաղթանակների ամիս է։ Սակայն բոլոր հաղթանակներն էլ նվաճվում են թանկ և հարազատ մարդկանց կյանքի գնով, բոլոր հաղթանակների ցնծության և բերկրանքի մեջ կա կորստի ցավ ու արցունք…
Մայիսի 4-ին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկ Երվանդ Կարապետյանին։
Գորիսում երդման արարողություն էր։ Կեսգիշերին դուրս եկանք Արարատից, որ ժամանակին տեղ հասնենք։ Վարորդ Սպարտակի սրամիտ պատմություններից չզգացինք, թե երբ տեղ հասանք։ Մթությունը դանդաղ հետ էր քաշվում, եւ արշալույսն արեւոտ օր էր խոստանում։ Մեքենան կանգ առավ հսկա շինության մոտ։ Գիշերային լռությունը քիչ անց ցրվեց զորամասի զիլ շեփորականչից։ Եկել էին Հայաստանի տարբեր վայրերից. հայոց բարբառների խրախճանք էր։ Քիչ անց զորամասի դարպասները բացվեցին, եւ մեզ ներս հրավիրեցին։ Սկսվեց երդման արարողությունը։ Ինձ անակնկալ էր սպասում։ Ինձ եւս հերթագրեցին ելույթի համար։
«Հազար ինը հարյուր քառասուներեք թվականի՝ պատերազմներին հատուկ անսիրտ ձմռանը Ահնիձորի մի խումբ բարձրդասարանցիներ իրենց սովորական ոտքով գնալն ու վերադարձն էին անում հարեւան գյուղի միջնակարգ դպրոցից։ Կերակրողները պատերազմում էին, երեխաները՝ կիսասոված, եւ հորաքույրը Դավթյան Արտաշի հետ իրենց այգու խնձորներից էր դրել՝ «Մի քիչ կպահի քաղցի զգացումը»։
Ճանապարհը Սուրբ Զորավար խաչի կողքով էր, եւ Արտաշը մտնում է կիսախոնարհ մատուռ, խնձորների մի մասը դնում է խաչքարի մոտ ու լսելի աղոթում. «Աստված ջան, թող սա մատաղ լինի իմ Տելո (Տելեմաք) ախպոր համար, որ նա անփորձանք վերադառնա կռվից»։
Շարքային Հարություն Գրիգորի Հարությունյանն իմ որդին է… Եվ զորամասից եկած այս նամակն էլ ինձ է ուղղված, ինձ ու կնոջս… «Սիրելի Հարությունյաններ, Ձեր որդին՝ շարքային Հարություն Գրիգորի Հարությունյանը, բարեխղճորեն է կատարում իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ։ Նա իրոք կարճ ժամանակամիջոցում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման գերազանցիկ և կարգապահ մարտիկ։ Որպես զինծառայող զինվորական կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է ծառայում համածառայակիցների համար։ Անկասկած, Հայրենիքին արժանի զինվորի՝ շարքային Հարություն Գրիգորի Հարությունյանի դաստիարակության գործում Ձեր ունեցած ներդրումը ամենամեծն է։
Արցախյան ազատամարտին մասնակցել եմ ու մինչև մրուրը ճաշակել պատերազմի դառնությունը։ Փառք Աստծո, այսօր խաղաղություն է, սակայն այդ խաղաղությունը չափազանց թանկ գնով նվաճվեց. Եռաբլուրում, Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերի գերեզմանոցներում հանգչում են մեր այս մի բուռ հողի խաղաղության համար ընկած զինվորները։
ՀՀ ՊՆ 95532 զորամասի և ԵՃՇՊՀ Մ. Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցի ռազմահայրենասիրական դաստիարակության 2012 թվականի համատեղ միջոցառումների պլանի համաձայն` ս.թ. ապրիլի 10-ին և 11-ին դպրոցի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները զորամասի ուսումնական բազայում մարտական պատրաստության պարզեցված ծրագրով անցկացրին զենքի տեսակների, դրանք քանդելու, հավաքելու գործողությունների տիրապետման, առաջին բուժօգնության, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության պարագաների ուսումնասիրման գործնական պարապմունքներ:
«Բանակն ամեն մեկի մտքում է. այն իր սենյակն է, իր տունը, իր բակը: Երբ տարբեր տեղերից տարբեր մարդկանց սենյակներ, տներ, բակեր հավաքվում են մի տեղ` դառնում է հայրենիք: Դառնում է ոչ թե այն տարածքը, որն զբաղեցնում են սենյակը, տունը, բակը, այլ դառնում է գաղափար: Գաղափար, որն օգնում է հասկանալու` պատասխանատուն ես ինքդ քո, կողքինիդ եւ հայրենիքիդ համար»: Այս տողերի հեղինակը Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 12-րդ դասարանի աշակերտ Վահան Կոստանյանն է: