Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՄԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

Ալվարդ Ավագի Կոստանյանը Արցախյան պատերազմի տարիներին կամավորական ինքնապաշտպանական ջոկատների կազմում ակտիվորեն մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանական մարտերին։ Նա եղել է «Ադանա» ջոկատից (հրամանատար Անդրանիկ Ջուլհակյան), որը 1990թ. դիրքավորված էր Տավուշի շրջանում, 1991-92թթ. Իջեւանի եւ Նոյեմբերյանի, 1992-93թթ.` Երասխի, Կոռնիձորի, Գյուլիբերդի տարածքներում: Մարտական գործողությունների ընթացքում, դժվարին ու վտանգավոր պայմաններում Ալվարդն ապահովում էր մարտիկների սնունդը, ու կացարանի և խրամատների, բլինդաժների մաքրությունը: Իր ջերմեռանդ ու նվիրված ծառայության շնորհիվ վայելում էր հրամանատարների եւ հերթափոխի տղաների անկեղծ հարգանքն ու սերը։

«ՁԵՐ ՄԵՋ ԷԼ ՎԱՐԴԱՆՆԵՐ ԿԱՆ»...

Վարդան Հովհաննիսյանը 1978թ. առաջին անգամ ոտք դրեց Երեւանի թիվ 142 միջնակարգ դպրոց: Սովորում էր բարձր գնահատականներով: Իր ազնիվ բնավորությամբ սիրելի էր բոլորի համար. «Օրինակելի վարք եւ բարձր առաջադիմություն ուներ: Ես Վարդանին դասավանդում էի ռուսաց լեզու, եւ երբ մտնում էի դասարան, ու հայացքս Վարդանի հայացքին էր հանդիպում, անկախ ինձնից զգաստանում էի. աննկարագրելի վեհություն կար նրա աչքերում:

ՍՐՏԻ ԽՈՍՔ

Ես` զոհված ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի մայրս, ու նաև երկու զինվորի տատիկս, ի սրտե շնորհավորում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և հանձին նրանց` մեր զինված ուժերի ամբողջ անձնակազմին` Ազգային բանակի 20-ամյա տարեդարձի առթիվ։ Շնորհավորում եմ բոլորին` գեներալից մինչև նորակոչիկ զինվոր: Մայրական օրհնանքս ձեզ, սիրելի՛ զինվորներ, աղաչանքս է Աստծուն, որ ձեզ օգնական լինի, որ ծառայեք խաղաղ երկնքի տակ ու պահպանեք ոչ միայն մեր հայրենիքը, այլև ձեզ` հայոց բանակը։ Պահպանեք, քանի որ մենք՝ մայրերս, թանկ ենք վճարել բանակի կայացման համար։

Մեր պատմությունը Նոյ նահապետից՝ աղավնու ճախրանքով, խաղողի շիվով է սկսվել ու շարունակվում է արդեն հազարամյակներ շարունակ: Այն գրվել է մագաղաթի, վանքերի սրբատաշ քարերի վրա, որին պակասում էր մի կարեւոր բան… Եվ մենք գրեցինք մեր նորօրյա պատմության հաղթանակի էջը…

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի պետական համալսարանի «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության նախաձեռնությամբ և պաշտպանության նախարարության աջակցությամբ հունվարի 16-ին Եռաբլուրում մեկնարկեց հայկական բանակի 20-ամյակին նվիրված` «Բանակը մենք ենք» միջոցառումների շարքը: Երիտասարդ համալսարանականներն ի հիշատակ զոհված ազատամարտիկների` կազմակերպեցին մոմավառություն և մոմերով գրեցին «Բանակը մենք ենք»:

ԵՐԲ ՆԱ ՍՊԱՍՈՒՄ Է ՁԵՐ ՆԱՄԱԿԻՆ...

Սիրած աղջկան այսօր նամակ կարելի է ուղարկել ինչպես փոստով, այնպես էլ համացանցով: Պետք է միայն սիրած էակին ուրախացնելու ցանկություն ունենալ:
Իսկ ի՞նչ գրել: Առաջին հերթին` նրա հանդեպ ձեր տածած սիրո մասին: Գրեք անկեղծ ու սրտանց, որպեսզի ձեր նամակը բարձրացնի նրա տրամադրությունը, ուրախություն եւ հույս պարգեւի: Դուք կարող եք գրել բնության գեղեցկության մասին, ծաղիկների, դաշտերի, ջրերի… Բայց անպայման շեշտեք, որ այդ գեղեցկությունն ամբողջությամբ տեսանելի է միայն սիրահարված մարդուն, իսկ դուք այնքա՜ն սիրում եք նրան:

ՀԵՐԹԸ ՏՂԱՅԻՆՍ Է

Տղաս զորակոչվեց նոյեմբեր ամսին։ Քառասունհինգ օր հետո իմացա, որ երդման արարողությունն է, ու ընկերոջս հետ մեկնեցի զորամաս։
Ձմեռային պայծառ-արեւոտ օր էր, ճանապարհը՝ բարեկարգ, տրամադրություններս՝ բարձր։ Ամեն բան կարծես նպաստում էր մեր զվարթ ընթացքին։ Ճանապարհին, գետի եզերքին՝ կամրջի մոտ, խնդրում եմ ընկերոջս կանգնեցնել մեքենան։ Հիշողության անիվը ինձ ետ է տանում։ Այստեղ էր, այս կամրջի տակ, գետը անցնելիս թրջվեցին ոտքերս, աշուն էր, ցուրտ. հենվեցի ժայռին, քամեցի գուլպաներս, հագա ու շարժվեցի առաջ։ Հրանոթները թնդում էին, պիտի արեւածագից առաջ մտնեինք Լաչին։