Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Զինկոմիսարիատների նախազորակոչային պատրաստության ծրագրում շեշտված է բանակը ֆիզիկապես կոփված, առողջ եւ հոգեպես ամուր զինվորներով համալրելու խնդիրը։ Սակայն պիտի նշեմ, որ միայն զինկոմիսարիատներից չէ, որ կախված է ապագա զինվորի դաստիարակությունը, այն պարզ պատճառով, որ այդ գործընթացին մասնակցում են բազմաթիվ օղակներ ու գործոններ՝ ընտանիքը, դպրոցը, միջավայրը, կրթադաստիարակչական ու արժեքային գերիշխող գաղափարները, եւ վերջնական արդյունքը նշված օղակների գործունեության արգասիքն է։

ԱՐԺԱՆԻ ՀԵՐԹԱՓՈԽ

Երեւանի Ռուբեն Միրոյանի անվան N77 դպրոցում առանձնակի կարեւորություն են տալիս ռազմահայրենասիրական դաստիարակությանը եւ արդյունավետ աշխատանք կատարում այդ ուղղությամբ։ Օրերս դպրոցում կազմակերպված միջոցառումը նվիրված էր Արցախյան ազատամարտին մասնակցած «Արամո» ջոկատին եւ նրա լեգենդար հրամանատարին՝ գնդապետ Արամ Թորգոմյանին (Արամո)։
«Արամո» ջոկատի անվամբ անվանակոչվեց դպրոցի ռազմագիտության դասարանը (զինղեկ՝ Արցախյան պատերազմի մասնակից փոխգնդապետ Գրիգոր Մկրտչյան)։

ԱՊՐԵՆՔ ՆԱԵՎ ԷՊՈՍՈՎ

Ազգային ինքնության նկատմամբ հարգանքի ու ակնածանքի արմատավորման, ազգային հերոսների օրինակի վրա հիմնված հոգեւոր-մշակութային արժեքների վերարտադրման ու հայրենասիրության օջախ է Արագածոտնի մարզի Ուջան համայնքը, պարզապես՝ Ուջանը։ Դեռեւս անցած դարի 60-ական թվականներին, արտաքին ճնշումները հաղթահարելով, համայնքի միջոցներով ու անկոտրում կամքով գյուղում վեր խոյացավ պաշտելի Զորավար Անդրանիկի անկրկնելի հուշարձանը: Այնուհետեւ` 90-ականների սկզբին, Արցախյան ազատամարտի մասնակից մի քանի տասնյակ ուջանցիներից առաջին զոհի պատվին կառուցվեց քաջ ֆիդայիների ու Սոսե մայրիկի քանդակներով պատկերված «Ցասման բազուկ» եզակի խմբարձանը, որի կողքին քիչ հեռվում այսօր կանգնած է մեկ այլ քաջ հայորդու` նորօրյա ֆիդայի Նորիկ Հարությունյանի հուշարձանը։ Բարեկարգ ու ծառապատ տարածքը կոչվում է «Ֆիդայիների պուրակ»։ Եվ անչափ խորհրդանշական է, որ հենց այս սրբագործված վայրում հիմքը դրվեց անչափ կարեւոր ավանդույթի` հայ ժողովրդի անմահ հերոսավեպ «Սասնա ծռեր» «Էպոսի օրը» նշելու, որը վերածվեց ժողովրդական տոնախմբության։

«ՄՈՎՍԵՍԻ ՄԱՀԸ ՍԳՈՒՄ ԷԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ»

ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումը: Ինստիտուտի կուրսանտներին Մովսես Գորգիսյան մարդու, ազգային գործչի մասին պատմելու էին եկել Մ. Գորգիսյանի այրին` Ռուզան Գորգիսյանը, ընկերները, համակուրսեցիները:
Հանդիպումը մեկնարկեց սցենարիստ եւ ռեժիսոր, Մ. Գորգիսյանի համակուրսեցի Սամվել Թադևոսյանի նկարահանած «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի «Մովսես» ֆիլմի ցուցադրությամբ:

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ՌՈՒԲԵ՛Ն

Հերոս-ազատամարտիկ Ռուբեն Գառնիկի Բաղդասարյանի անունը կրող Կոտայքի մարզի Զովունի գյուղի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 26-ին նշվեց նրա ծննդյան 47-րդ տարեդարձը։
Ռուբեն Բաղդասարյանը ծնվել է 1964թ. Ապարանի շրջանի Զովունի գյուղում։ Միջնակարգն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ Վերադարձել եւ անցել է աշխատանքի` օգնելով ծնողներին հոգալու բազմանդամ ընտանիքի հոգսերը։
Երբ սկսվեց ազգային-ազատագրական շարժումը, Ռուբենը Ազատության հրապարակից տուն չէր գալիս։

ԵՍ ԽՈՍՔԻՍ ՏԵՐՆ ԵՄ

«Հայ զինվորի» հյուրասրահում ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ է։ 2010թ. Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում 22-ամյա գյումրեցի մարզիկը իր նվաճած ոսկե մեդալով ոչ միայն նոր էջ բացեց հայկական ծանրամարտի պատմության մեջ, այլեւ դարձավ նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին տղամարդ ծանրորդը, որը նվաճեց աշխարհի ուժեղագույնի կոչումը։ Նոյեմբերի 5-ին Փարիզում կայանալիք ծանրամարտի հերթական աշխարհի առաջնությունում 77 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնելու են Տիգրան Մարտիրոսյանն ու օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին՝ Առաքել Միրզոյանը։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒ ԵՍ...

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒ ԵՍ…
Ապագա կերտող թեւավոր սերունդ,
Ու քեզ ծնել է մի բազմաչարչար,
Դարերի խորքից եկող ժողովուրդ։
Դո՛ւ ես…
Ու քեզ են պատվով վստահել
Եռագույն ներկված երազը Հայկի։
Ու պիտի անցնես դու հաղթանակած
Պապերիդ անմահ ճամփեքով փառքի։