Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՕԳՆԵԼ ՍՊԱՆ ԵՎ ԶԻՆՂԵԿԸ

«Ուսումնական հաստատությունները եւ բանակի ստորաբաժանումները ի՞նչ խնդիրներ պետք է համատեղ լուծեն զորամասերում» հարցի պատասխանը Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ԱՀՏԱ գծով տեղակալ գնդապետ Մ. Հակոբյանը սեպտեմբերի 14-ին ներկայացրեց Նոր Նորքի եւ Ավան Առինջ վարչական շրջանների թվով 33 կրթական հաստատությունների տնօրեններին եւ զինղեկներին:

DSC_0063

Նախագահ Սերժ Սարգսյան սեպտեմբերի 14-ին այցելել է Կոտայքի մարզում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիր, որը ռազմագիտության և ռազմահայրենասիրության բնագավառում մասնագիտացված ծրագրեր իրականացնող պետական հանրակրթական ուսումնական հաստատություն է:
Հանրապետության ղեկավարը ծանոթացել է կրթահամալիրի նորակառույց ռազմամարզական ուսումնական կենտրոնի հնարավորություններին, ինչպես նաև իր նախորդ այցից հետո ուսումնական այս հաստատության պայմանների բարելավմանն ուղղված հանձնարարականների կատարման ընթացքին:

ՀԵՐՈՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի անունը կրող Աջափնյակի թիվ 111 դպրոցի բակում բացվեց հերոսի կիսանդրին։ Հանդիսավոր արարողակարգին ներկա էին հերոսի հարազատները, հյուրեր, մարտական ու մանկության ընկերներ, հատուկ գնդի առաջին հրամանատար Ս. Առաքելյանը, վարչական տարածքի ղեկավար Ռ. Հովսեփյանը, ՊՆ Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆ.Պողոսյանը, Մաշտոցի զինկոմիսարիատից, հասարակական կազմակերպություններից։

ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄ

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողների համար գիտելիքի, գրի, դպրության տոնական օրն իր մեջ կրկնակի խորհուրդ ուներ։ Լսարանը, որտեղ ոտք դրեցին առաջին կուրսեցիները, անվանակոչվեց ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ», «Մարտական ծառայություն», ՀՀ «Արիության» մեդալներով պարգեւատրված Հապետ Արշակյանի անունով։ Անվանակոչման արարողությանը մասնակցում էին Հապետի մանկության ու մարտական ընկերները, հերոսի հայրը, կինը, աղջիկը, ուսանողներ, դասախոսներ, զինվորականներ, ԵԿՄ անդամներ։

ՓԱՍՏԵՐԸ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ

-Ես ցանկանում եմ խոսել փաստերով եւ իրավիճակը ներկայացնել համեմատության մեջ։ Մեր դիտարկմամբ՝ 2010-ին բանակաշինության առանցքային խնդիրը, նշանաբանը պաշտպանության նախարարի «Հրամանատարը՝ զինվորի ավագ ընկեր» ուղեցույց-պահանջն էր։ Առհասարակ, նախարարը իր ուղերձներով սահմանում է տվյալ ժամանակահատվածում բանակաշինության առաջնահերթությունները եւ ընդգծում իր դիրքորոշումը։ «Հրամանատարը՝ զինվորի ավագ ընկեր» ուղերձով բանակի ղեկավարը շեշտեց, որ սպա-զինվոր հարաբերությունները դեռեւս խոցելի են, չեն հասել ցանկալի որակի եւ զորքերում ներքին փոխհարաբերությունները բարելավելու, զինվորին արժեւորելու, նրա իրավունքները հարգելու խնդիր դրեց։

ՄԵՐ ԱՐՑԱԽԸ

Ծանիր զքեզ, ասել է թե ճանաչիր ակունքդ ու ինքնությունդ, ճանաչիր տեսակդ ու ցեղդ, որ դառնաս ցեղահպատակ, որ քեզ զգաս Մեծ Մենքի մեջ, որ ուժդ, եռանդդ ու նվիրումդ դնես հանուն Մենքի հզորացման: Ծանիր զքեզ, ասել է թե ճանաչիր ցեղիդ հայրենիքն իր առինքնող բնական գեղեցկությամբ ու հոգեւոր անսպառ գանձերով, որ իրենց դարավոր կնիքն են դրել տեսակիդ էության, սրտի ու հոգու վրա: Ճանաչիր հայրենիք-հրաշքն իր բազմաշերտ գեղեցկությամբ, որ կարողանաս անմնացորդ սիրել եւ հանուն նրա զոհաբերել ամենաթանկը…Ճանաչիր, որ զգաս քեզ հայրենիքիդ տերն ու այն քեզ ավանդած նախնիներիդ արժանավոր ժառանգորդը:

ՈՒԺԴ ՈՒԺԵՂԻ ՀԵՏ ԿՉԱՓԵՍ

Հայրս պատշար էր, տուն էր կառուցում։ Իմ ծննդավայր Հրազդան քաղաքում վարպետ Արամին բոլորն էին ճանաչում, իր ձեռքերով հարյուր հինգ տուն էր կառուցել։ Ամբողջ կյանքում քար էր տաշել, պատ էր շարել։ Իսկ երբ քարը տուն էր դարձել, տունը դարձել էր օջախ, երբ տան երդիկից ծուխ էր ելել, ու գիշերը լուսամուտները պայծառ կայծկլտացել էին, վարպետ Արամը թեթեւացած շունչ էր քաշել ու օրհնել էր իր բաժին Աստծուն։
…Հորս ափերը խոշոր էին, փշոտ ու ճաքճքած։ Ամեն երեկո մայրս հալած ճրագու էր քսում հորս ափի կոշտուկներին ու վերքերին, որ հաջորդ օրը կարողանա հատիչ բռնել։