Բանակ և հասարակություն
Հունիսի 29-ին՝ Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը, Երկրապահները՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողի առջև, ինչպես նաև՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի և մարտական ընկերների շիրիմներին, խնկարկեցին Արցախյան վերջին պատերազմում զոհված տղաների շիրիմների առջև:
Ամեն հայի պարտքն է հիշել, մեծարել հայրենիքին կյանքը նվիրաբերած քաջորդիներին:
Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի 9-րդ բ դասարանի շրջանավարտները, նախքան վերջին զանգի միջոցառման մեկնարկը, այցելեցին «Եռաբլուր»՝ խոնարհվելու և շնորհակալություն հայտնելու հայրենիքին կյանքը նվիրաբերած հերոս եղբայրներին:
Ապագայի պատմիչը, բնականաբար, շատ մանրամասներ չի իմանա, չի երևակայի անգամ, թե օրհասի պահին հայ ժողովուրդը ինչպես համախմբվելու, բռունցքվելու իմաստնությունն ունեցավ, ինչպես վերջապես վճռեց հակառակորդի ասպատակություններին ոչ թե իր քաղաքակրթությամբ ու վեհանձնությամբ, այլ ուժով դիմագրավել:
Օրերս Երեւանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված կրթօջախի սաներին՝ Վահագն Էլոյանին, Ազատ Գեւորգյանին, Կարեն Մուրադյանին. հայրենի եզերքի պաշտպանության համար տղաները նվիրաբերեցին ամենաթանկը՝ կյանքը…
Արցախյան վերջին պատերազմը ամբողջ ազգին ոտքի հանեց։ Մեծ նվիրումով էր գործում թիկունքը, հատկապես՝ բժիշկները։ Նրանց շարքերում էին նաև Երևանի կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի (տնօրեն՝ Տիգրան Վահրամյան) աշխատակիցները:
Վերջերս կայացավ ՀՀ քունգ-ֆուի 8-րդ բաց առաջնությունը, որին մասնակցեցին Արցախից ու ՀՀ տարբեր քաղաքներից ու գյուղերից 7 ֆեդերացիաների ու ակումբների 130 մարզիկներ: