Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՄԻ ՔԻՉ ԺՊԻՏ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՂ ՁՄԵՌՎԱ ՄԵՋ

Ամանորի նախաշեմին երկու աղջնակ՝ լրագրող Անի Ավետյանն ու միջոցառումների կազմակերպիչ Սյուզի Հովհաննիսյանը, որոշեցին մի քիչ ժպիտ, փոքր-ինչ ջերմություն պարգեւել Արցախում իրենց տունուտեղը կորցրած երեխաներին, մարտերում զոհված, վիրավոր զինվորականների փոքրիկներին։

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ԱՇՈՏԸ

…21 տարի առաջ՝ 1999 թ. սեպտեմբերի 1-ին, ամենուր ուրախությունն էր թևածում՝ դպրոց շտապող դպրոցականների, նրանց ուղեկցող ծնողների… Մի խոսքով՝ տոնական տրամադրություն էր:

ՈՉԻՆՉ ՉԽՆԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՄԱՐ...

Ունենալու ենք նոր մարզադահլիճներ, գերժամանակակից պրոթեզարան՝ գերմանական սարքավորումներով հագեցած, վերապատրաստված մասնագետներ,- ասում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը:

ԱՐԾԻՎ ՄԵՆՈՒԱՆ

«Հայ զինվորի» բազմաթիվ ընթերցողներ նամակներ են գրել ինձ՝ խնդրելով պատմել Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի կյանքի ու սխրանքի պատմությունը, նկարել երկնագույն, խորունկ աչքերով մարտիկի հոգու դիմանկարը։ Ես, բնականաբար, դիմեցի Մենուա Հովհաննիսյանի մորը՝ լրագրող Կարին Տոնոյանին։

ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ...

Աշխարհի տարբեր ծայրերում «սպիտակ բանակի» մարտիկներին՝ բժիշկներին նվիրված բազմաթիվ հուշարձաններ կան: Հուշարձաններից մեկի վրա տպավորիչ մակագրություն է. «Խոնարհվում ենք՝ բոլոր ողջ մնացածների կողմից»:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ. ՀԱԿԲԵՐ

Դեռ 1988 թ. սկզբներին Հանրապետության քաղաքներն ու գյուղերը հեղեղած ցույցեր ու երթեր, անկախության կոչերով պաստառները ձեռքներին մարդիկ՝ տարբեր հույզերով ու տրամադրություններով, որ դառնում էին օրվա կադրն ու հայտնվում թերթերի առաջին էջերին: Լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը վստահ է՝ անկախությունն արժեք է, երբ դու դրա տերն ես, իսկ մեր ժողովուրդը պատերազմի միջոցով ամրագրեց իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Անկախությունից մինչև Ազատամարտ. հարուստ է լուսանկարչի ֆոտոդարանը:

ՊԱՏԵՐԱԶՄ... ՉԾԵՐԱՑՈՂ ՍՊԱՍՈՒՄ...

…Սպասող մոր աչքերը դեռ նայում են նույն պատուհանից, նույն ճանապարհին, նույն դարպասին, որտեղից որդուն կռվի դաշտ ճանապարհեց։ Կնճիռների տակ է թաքցնում իր ցավերը Լիդա մայրիկը՝ սրտում դեռ չմարելով իր հույսը, որ որդին անպայման գալու է մի օր։ Արցախյան ազատամարտից մինչև մեր օրեր. միայն տարեթվերն են փոխվում, ցավը նույնն է մնում։