Բանակ և հասարակություն
Դուք աննկարագրելի ուժեղ եք, ի´մ երկրի մարտիկներ: Դուք հասցնում եք ոչ միայն պաշտպանել մեր պետության սահմանները, այլև հրադադարի հազվագյուտ պահերին նկարահանել տեսանյութեր, որոնցով քաջալերում եք թիկունքի բնակչությանը և խնդրում նրանց չանհանգստանալ:
Սիրելի՛ իմ հայ հերոսական ժողովուրդ
Այսօր մենք բոլորս՝ ամբողջ հայությունը, կրկին միացել ենք մեկ մարդու նման և պայքարում ենք մեր ապրելու իրավունքի, մեր ազատության, անկախության և մեր փայլուն ապագայի համար:
Մեր թանկ զոհերի, հայրենիքը պաշտպանելիս անհավասար կռվում քաջաբար ընկած մեր հերոս տղաների հիշատակի առաջ մենք պարտք ունենք: Եվ հաղթանակ է այդ պարտքի անունը: Ես գլուխ եմ խոնարհում հերոսներ ծնած մայրերի առաջ:
Բառերն անզոր ու խեղճ են նկարագրելու ռազմաճակատում մեր զինվորների ու սպաների հեոսությունները: Այսօր հայ ժողովրդի հերոսամատյանում նոր դյուցազնապատումներ ու ասքեր են գրվում, այսօր նոր էջեր են ավելանում մեր փառքի պատմությանը:
…Կեսգիշերին հերթական կամավորական խումբը մեկնեց առաջնագիծ: Իսկ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում՝ շրջանային զինկոմիսարիատի մոտ, դեռ շատերն են սպասում ու պատրաստ են առաջնագիծ հասնելու:
Սիրում եմ քեզ, ի՛մ հայրենիք՝ Հայաստան աշխարհ, և այդ սերը խոսքեր չեն լոկ քիմքին, ունկին հաճո բառաշարանով: Դարերի խորքից եկել ես խրոխտագին քո էությամբ…