Բանակ և հասարակություն
Չափազանց ակնահաճո է զինվորական համազգեստով կնոջ կերպարը, մանավանդ, երբ մազերը կիպ հավաքված է ծոծրակին, քայլը ամուր է, կեցվածքը՝ ձիգ: Բայց, իհարկե, սա միայն արտաքինն է, որը կարևոր է այնքանով, որ կնոջ էության արտացոլանքն է:
ՀՀ պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։
Սահմանամերձ համայնքներում զինվորը, նրա ծառայությունը անչափ կարևորվում են: Յուրաքանչյուր բնակիչ քաջ գիտակցում է, որ դիրքապահի շնորհիվ է մեր գյուղացին վստահ գնում սահմանին մոտ իր հողակտորում աշխատանքներ կատարելու, իր առօրյա բանուգործին լինում: Պատահական չէ, որ սահմանամերձ բնակավայրերից պայմանագրային ծառայության անցնողների թիվը բավական մեծ է:
Տեղեկատվությունը սպառելիս պետք է հասկանալ՝ արդյո՞ք մեզ փորձում են մոլորեցնել կամ խաբել և ինչո՞ւ։ Ու նաև կարևոր է իմանալ կեղծ, չճշտված տեղեկատվությունից պաշտպանվելու ձևերը։
Մոնթեական Վահե Մելյանը տեղեկացել էր, որ իր դպրոցի աշակերտներն են հյուրընկալվելու վարժարանում և անհամբեր սպասում էր այդ հանդիպմանը:
Մենք այսօր սկսում ենք մեդիագրագիտության մասին մի դասընթաց, որը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ պատկերացում կազմելու մեդիա ոլորտի մասին, ըմբռնելու դրա ազդեցության հնարավոր ձևերը անհատի, հասարակության գիտակցության վրա: Կսովորեք ավելի գրագետ մոտենալ տեղեկատվության ստացման «հիգիենային» և մեդիա ռեսուրսի առավել ճիշտ սպառող դառնալու հմտությունները։
Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելուն, զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելուն միտված տարաբնույթ միջոցառումների շրջանակում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները պարբերաբար այցելում են տարբեր կրթօջախներ: Օրերս Երեւանի թիվ 87 միջնակարգ դպրոցի հյուրն էր կուրսանտ Արման Մկրտչյանը: