Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԵՐԲ ՔՈՆՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՎՃԻՌԸ

Հովհաննես Դավթյանը դեռ զինկոմիսարիատում անմիջապես աչքի ընկավ, զարմացրեց իր մասնագիտական իմացությամբ. ավիաէլեկտրիկ է: Գերմանիայի Դաշնությունից է վերադարձել Հայաստան՝ թողնելով ավիացիոն ընկերությունում աշխատանքը, բարեկեցիկ կյանքն ու սիրելի մարդկանց, որ ծառայի հայրենիքին:

ՀԱՍՄԻԿ ՏԱՏԻԿԸ

Ես շատ եմ ուզում, որ դուք իմանաք, թե ինչպիսին է Հասմիկ տատիկը, ու կջանամ պատմել ամենայն մանրամասնությամբ, պարզ ու պատկերավոր, բաց չթողնելով ոչ մի գույն: Այն պարզ պատճառով, որ այդ գույները շատ առինքնող են ու գեղեցիկ: Հասմիկ տատիկի աչքերը կապտականաչ են, ու երբ ժպտում է արցունքների միջից, թվում է՝ արեւի շողք կաթեց լճակի վրա:

ՄԻ ԳԻՇԵՐ ՈՒ ՄԻ ԼՈՒՍԱԲԱՑ

Դեռ երեկ հայրենիքը փայլուն-գեղեցիկ բառերի շարան էր՝ սրբություն սրբոց, աչքի լույս, ամենագեղեցիկը, ամենաքաղցրը, ամենասիրելին, ամենահարազատը, ամենամտերիմը: Կյանքից թանկը…

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Զորակոչիկներն այս անգամ էլ ժամանակին Բերձոր էին հասել և զինկոմիսարիատում փաստաթղթերն էին ստորագրում: Քաշաթաղի շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը գոհ է զինկոմիսարիատի աշխատակիցների ու համայնքների ղեկավարների համատեղ աշխատանքից: Այս տարվա ամառային զորակոչն է՝ կազմակերպված, առանց խոչընդոտների:

ՆՐԱՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆ ԵՆ

Զինվորական կոմիսարի այս ձևակերպման մեջ ամեն ինչ ասված է։ Օրակարգն անփոփոխ է, բոլորին զննում են, գրանցում, ճանապարհում։ Զորակոչը զինկոմիսարիատի ու զորակոչվողների համար պարզապես գործընթաց չէ, տոն է, միմյանց շնորհավորում են, ծափերով, երգով ու պարով ուղեկցում։ Մինչև հավաքակայան ևս մեկ կանգառ ունեն՝ եկեղեցին է։ Աստծու օրհնությամբ են զորակոչվում…

ՏՂԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶԸ

-Ես Հարութ Մաքսիմի Ավետիսյանն եմ՝ Քյավառի Սարուխան գյուղից, եկել եմ Ձեզ ներկայացնելու իմ ամեհի տոհմածառը,- ասում է տղամարդը՝ ձեռքի տռուզ թղթապանակը դնելով սեղանին:

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻՍ ԽՆԴԻՐՆ Է...

Շաղաթ գյուղում սահմանապահի կարգավիճակում բոլորն են՝ մեծ թե փոքր: Ու թեեւ սահմանային գոտում ապրելը դժվար է, սակայն այստեղ յուրաքանչյուրն ամուր կառչած է հայրենի հողին: