Բանակ և հասարակություն

Արցախյան ազատամարտում իրենց անուրանալի վաստակն են ունեցել նաեւ օդաչուները: Այդ դժվարին ու ծանր ժամանակահատվածում, իրենց կյանքը վտանգելով, գիշեր թե ցերեկ, եղանակային անբարենպաստ պայմանները հաշվի չառնելով, լեռնային տեղանքի բազում անհաղթահարելի խոչընդոտներ հաղթահարելով, նրանք Արցախ էին տեղափոխում կամավորական ջոկատներ, վառելանյութ, մարդասիրական օգնություն, Արցախից՝ վիրավոր, զոհված ազատամարտիկների, բռնագաղթվածների…

Ապրիլը մոտենում է ավարտին… Այսուհետև բոլորիս հիշողության մեջ այն զուգորդվելու է նաև հակառակորդի հանդեպ հերթական կարևոր հաղթանակի հետ: Մեր զինվորականների` հերոս զինվորների ու սպաների բացառիկ սխրանքի շնորհիվ չեզոքացվեցին ոսոխի հեռագնա ծրագրերը:

Բա՛րև, քա՛ջ զինվոր: Քեզ գրում է մեր հայրենիքի ապագա զինվորներից մեկը: Վաղուց քեզ չեմ գրել: Վերջինը երեք տարի առաջ էր՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին:

Մեծ ցանկություն ունեի զրուցելու ապրիլյան պատերազմի մասնակից տղաների հետ: Ուրախ էի, որ առիթ ստեղծվեց, և ես հանդիպեցի նրանցից երկուսին՝ Արմենին և Դավիթին: ՍՊԱ ԴԱՎԻԹ ԽԱՏԱՅԱՆԸ «Պատիվ ունեմ զրուցելու սպայի հետ»,- ասում եմ, բայց Դավիթը հպարտ կեցվածքով ուղղում է ինձ. «Առաջին հերթին՝ զինվոր, հետո՝ սպա: Մենք բոլորս հայրենիքի զինվոր ենք… Մենք էնքան բան տեսանք, որ […]

Ապրիլը մեր ժողովրդի համար մի ամբողջ հարյուրամյակ նույնացել է ցավի, կորստի, հայրենազրկության, նաև պարտության հետ, որը մեկ բառով կոչվում է Մեծ եղեռն: Եվ, վստահ եմ, ադրբեջանցիները ապրիլյան հարձակումը ծրագրելիս, պատահական չէին ընտրել ամիսը և, իրենց վայրագ նախնիների օրինակով, ցանկանում էին մեր համազգային սգո ամիսը նոր ցավով ու նոր պարտությամբ նշանավորել: Բայց…