Բանակ և հասարակություն
Սրտանց և մեծ հպարտությամբ գրում եմ քեզ, իմ հա՛յ զինվոր: Գիտեմ` դու գիշերներն անքուն ես անցկացնում, որ մենք այստեղ հանգիստ քնենք, դու մրսում ես, որ մենք այստեղ չմրսենք… Էլ չհիշեցնեմ, թե հարազատներիդ կարոտը ինչպես է խեղդում քեզ, բայց հավատով եղիր, համբերատար, չէ՞ որ քեզ տանը սպասողներ կան:
Հովհաննես Գասպարյանը Մասիսից է, ընտանիքի յոթ զավակներից վեցերորդը: 2016թ. ապրիլի 1-ին՝ իր ծննդյան 19-ամյակի օրը, Հովհաննեսը դիմավորեց դիրքերում. մարտական հերթապահության վերջին օրն էր: Հետո իջան դիրքերից: Հոգնած էին, ու որոշեցին զինվորի ծնունդը նշել հաջորդ օրը՝ ապրիլի 2-ին:
Մարտի 22-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավանի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակը անվանակոչվեց նախկին սան, 2015թ. սեպտեմբերի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական ծառայություն կատարելիս արիաբար զոհված 20-ամյա կրտսեր սերժանտ Արցախ Մհերի Հովսեփյանի անունով:
Բարև՛ ինձ շա՜տ ծանոթ, բայց և անծանոթ, ինձնից շատ հեռու, բայց և ինձ շատ մոտ, փոքր-ինչ ինձ օտար, բայց շա՜տ հարազատ Ալիկ քեռի: Ես քո քույր Լիլյայի դուստրն եմ` Աստղիկը, որն այժմ ապրում է խաղաղ և կապույտ երկնքի ներքո քո և ընկերներիդ քաջության շնորհիվ: Ես և ընտանիքս այժմ ապրում ենք խաղաղ երկրում քո շնորհիվ:
Արշակ Հովհաննիսյանի անունն առաջին անգամ լսեցի, երբ ապրիլյան պատերազմի օրերին այցելում էի հոսպիտալներում բուժվող մեր վիրավոր զինվորներին. «Արշակի հետ զրուցելուց հետո անկումային տրամադրությունս փոխվեց», «Արշակը հույս տվեց»: «Երբ իմացա, որ Արշակն առանց ոտքերի քայլում է, ամուսնացել է, երեխաներ ունի, որոշեցի ապրել»:
Բարեւ Ձեզ «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» հանդեսի հարգելի խմբագիր։ Ձեզ գրում է ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի բնակչուհի Շողիկ Դավթյանը։