Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Խմբագրությունը հայ զինվորին ուղղված նամակներ ստանում է ոչ միայն Հայաստանի, այլեւ սփյուռքի տարբեր կրթօջախներից։ Այս համարում տպագրում ենք հալեպահայ աշակերտների նամակները:

ՃԱՐՏԱՐՈՒՄ

Հունիսի 15-16-ը Արցախի ամենաերիտասարդ քաղաքում, բայց պատմական ու հերոսական բնակավայրում տոնական ու մարդաշատ էր: Հունիսի 15-ին, «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» ստեղծման 5-րդ տարեդարձի առթիվ, հիմնադրամի նախաձեռնությամբ, Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում կազմակերպվեց մարզական միջոցառումների շարք կրոսավազքից, սամբոյից, ձյուդոյից, բռնցքամարտից, ուշուից և ազատ ոճի ըմբշամարտից՝ մոտ 400 մարզիկի մասնակցությամբ:

«ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՄՏԵՍԵԼ»

Հունիսի 16-ին «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպվել էր ՀՀ զինված ուժերում շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի եւ իրային միջոցների տեսականու՝ անկողնային եւ հանդերձանքի պարագաների ցուցադրություն:

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՑ

Վերջերս ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով եւ հեռուստատեսությամբ քննարկումների առարկա էր դարձրել հայ-նախիջեւանյան շփման գոտում արձանագրված դիրքային տեղաշարժը: Ադրբեջանական կողմը, խեղաթյուրելով իրականությունը, հայտարարում էր հայկական ԶՈՒ կողմից վերահսկվող ռազմավարական կարեւոր նշանակության բարձունքների ու մարտական հենակետերի «ազատագրման» մասին:

ՏՆԻՑ ԲԵՐՎԱԾ ԿՈՆՖԵՏՆԵՐԻ ՀԱՄԸ

Երբ Գրետա Դութը համացանցով ինձ դաշտային գույնզգույն ծաղիկների փունջ ուղարկեց, ես, ազգանունից ու լուսանկարից դատելով, մտածեցի, որ կինը հնդկուհի է, մանավանդ՝ 6-ամյա որդու անունն էլ Ռաջ էր: Ու անգլերեն պատասխանեցի` շնորհակալություն: Հետո Գրետա Դութից մի մեծ նամակ ստացա հայերեն:

ԿԱԹԻԼ, ՈՐ ՕՎԿԻԱՆՈՍ ԱՐԺԵ

Աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Մադոյանի եւ դուդուկահար Արտավազդ Թադեւոսյանի համագործակցության մասին իմացա համացանցից: Ու սկսեցի տեղեկություններ հավաքել Արտավազդ Թադեւոսյանի մասին:

ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԲԵՐՁՈՐՈՒՄ

Աշխարհում ամենաշատը երեխաներն ունեն պաշտպանության, սիրո ու խնամքի կարիք: Բերձորի երեխաներն` առավել եւս, որովհետեւ նրանք ապրում են մի երկրում, որի յուրաքանչյուր խաղաղ լուսաբացի եւ անխռով գիշերվա համար մեծերը զօր ու գիշեր զենքը ձեռքին հսկում են հայրենիքի դարպասները: