Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

«ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԴԱՐԸ». ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՇԵՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ

Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհի երկայնքով Արցախյան ազատամարտի, քառօրյա պատերազմի եւ Սարդարապատի ճակատամարտի հերոսների նկարներն են: Այստեղ շտապող կարմիր, կապույտ, ծիրանագույն գլխարկներով հազարավոր քաղաքացիները, սփյուռքից ժամանած հայրենակիցները, օտարերկրյա հյուրերը մի պահ կանգ են առնում՝ հիշելու եւ հարգանքի տուրք մատուցելու զոհվածներին, ապա զբաղեցնում են իրենց տեղերը՝ մասնակցելու Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառմանը:

ՊՈՍՏ ՊԱՀԱԾ ԶԻՆՎՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԻՋՆՈՒՄ ԴԻՐՔԵՐԻՑ

Արմանը ապրիլյան պատերազմի մասնակից է, վերջերս է զորացրվել: Ես նրան ասել եմ՝ պատմիր կենսագրությունդ, իսկ նա վերցրել է գրիչս, գրառման համար նախատեսված երեք թղթերից մեկն ու պատրաստվում է ինչ-որ բան նկարել: Արմանը 20 տարեկան է, մեծ ու ցայտուն աչքեր ունի, փոքրիկ, խնամված մորուք…

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԲԵՐՁՈՐՈՒՄ

Մայիսի 18-ին Բերձորում կայացավ տոնական միջոցառում` նվիրված շրջկենտրոնի ազատագրման տարեդարձին: Քաղաքի Արցախյան ազատամարտում զոհվածների հուշահամալիրում էին շրջանի ղեկավարությունը, քաղաքում գործող ուժային և այլ կառույցների ղեկավարներ, ուսուցիչներ, դպրոցականներ ու հյուրեր տարբեր վայրերից, նաև ԱՄՆ-ից:

ՓԱ՛ՌՔ ՁԵԶ, ՀԱ՛Յ ԶԻՆՈՒՈՐՆԵՐ, ՀՊԱՐՏ ԵՆՔ ՁԵԶՄՈՎ

…Հայաստանի քաղաքացիութիւն ստանալու համար նաեւ գացած էի համապատասխան զօրանոց, ինչ-որ անհրաժեշտ թուղթեր ներկայացնելու եւ արձանագրութիւն պահելու։ Ներկայացաւ սպան եւ սկսաւ հարց տալ՝ անուն, ազգանուն, բնակութեան վայր, հեռախօսահամար եւ այլն եւ այլն. աւարտին ըսաւ, թէ իմ տուածս տեղեկութիւնները ճշգրիտ պէտք էր ըլլային (այդպիսին էին բնականաբար), որպէսզի ի հարկին զիս կանչէին բանակ, աւելցնելով, թէ զիս արդէն իսկ պահեստի զինուոր արձանագրած է. սպային խօսքի աւարտին ժպիտ մը ուրուագծուեցաւ իմ դէմքին. ուրախ էի եւ հպարտ: Ի՞նչ մեղքս պահեմ, այդ րոպէին կը մտածէի, թէ ահա, պատերազմը ուր որ է կը սկսի, եւ ես առիթ կ՚ունենամ ծառայելու բանակին։

ՏՈՆ՝ ԱՐՑՈՒՆՔՆ ԱՉՔԵՐԻՆ

Եռատոնն այս տարի էլ մեծ շուքով նշվեց «Հաղթանակ» զբոսայգում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, հոգևորականների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող Անմար կրակի առջև՝ ի նշան հարգանքի եւ երախտագիտության Հայրենական մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված հերոս քաջորդիների հիշատակի:

ՄԱՅԻՍԻ 9-Ը ՆՇՎԵՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Սյունիքի մարզի բոլոր բնակավայրերում մեծ շուքով նշվեց Մայիսի 9-ը: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հիմնադրման եռատոնին հուշարձանների եւ հուշահամալիրների մոտ ժողովրդական հոծ բազմությամբ տոնը նշանավորվեց մարզի խոշոր բնակավայրերում` գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման եւ ենթակա զորամասերի բազմաթիվ զինվորականների, ՏԻՄ ներկայացուցիչների, հոգեւորականների, բնակիչների եւ հյուրերի կողմից զոհվածների հիշատակի խնկարկմամբ, հայոց բանակի զինվորների խրոխտ ու ձիգ պատվո պահակների հայացքների ներքո…

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ

ՀՀ պաշտպանության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ՀՀ սահմանամերձ տարածքներում եւ Արցախում ծառայող զինվորների ավելի քան 1500 ծնողներ այցելեցին իրենց հարազատների հիմնական ծառայության վայրեր, որտեղ զինվորական հրամանատարության կողմից ստեղծված էին բոլոր հնարավոր պայմանները: