Բանակ և հասարակություն
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում փետրվարի 25-ին միջոցառում էր՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին և Արցախյան շարժման 30-ամյակին: Մինչ միջոցառման սկսվելը ներկաները նախ այցելեցին Հաղարծին վանական համալիր՝ մասնակցելու Սուրբ պատարագի, այնուհետեւ, արդեն վարժարանում, ծաղիկներ խոնարհեցին լեգենդար զորահրամանատար Մոնթե Մելքոնյանի հուշարձանի առաջ:
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված՝ հանրապետության բոլոր շրջաններում ու մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվում են տոնական միջոցառումներ: Փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի առիթով և Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Գիրք նվիրելու օրվա շրջանակում, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում պաշտոնապես բացվեց Մանկապատանեկան գրքի 14-րդ տոնավաճառը:
Փետրվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում հանդիպում տեղի ունեցավ Հայոց բանակից զորացրված վայոցձորցի երիտասարդների հետ:
Ավագ սերժանտ Յուրա Ազարյանն ավարտեց իր ծառայությունը: Նա էլ մյուսների պես հրաժեշտ տվեց մարտական ընկերներին և հայրենիքի հանդեպ պարտքը կատարած և հպարտության մեծ զգացումով անցավ քաղաքացիական կյանքի: Ծառայում էր ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: