Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ՓՈՍՏԻՑ

Բարեւ աշխարհի ամենաանվախ ու քաջ զինվոր, քեզ է գրում Անահիտը: Ուզում եմ քեզ հայտնել, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է: Շնորհակալ ենք քեզ այդպիսին լինելու համար: Մշտարթուն, արիասիրտ, ամենաթանկ զինվոր, ես ուզում եմ, որ քո այս երկու տարին անցնի շատ արագ:

ԶՈՐՔԸ ՆՐԱ ԱՄԵՆԱՄԵԾ ԸՆՏԱՆԻՔՆ Է...

Արդեն ավանդույթ է դարձել, որ հունվար ամսին զորամասերում ջուր է օրհնվում՝ որպես խորհրդանիշ Հիսուս Քրիստոսի մկրտության: Հունվարի 15-ին Արարատի հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը գնդերեց Արթուր սարկավագի հետ զորամասում ջրօրհնեքի կարգ կատարեցին, որի խաչքավորն էր գնդապետ Կ. Սերոբյանը:

ՄՈՒՇՏԱԿՈՎ ԿԻՆԸ

Ես շատ լավ եմ լեզու գտնում երեխաների հետ։ Երեխաներն ինձ սիրում են, քանի դեռ նրանց «իմաստուն» մայրիկները խելքներին զոռ չեն տվել.

...ՔՈ ՏԻՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻՆ

Մեր բանակի 26-ամյա տարեդարձի օրերին, վերջին զորակոչիկը ճանապարհվեց զորամաս, ու 2018-ի առաջին զորակոչն ավարտվեց։ Դու ավելի երիտասարդ ես, դու չես տեսել, թե ինչպես կազմավորվեց ազգային բանակը, ինչպես հայ տղամարդիկ խորհրդային բանակի համազգեստի փոխարեն հայկական ազգային բանակի համազգեստ հագան։

ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏՆ Է

Ձմեռային զորակոչը ավարտվեց: Նորակոչիկները կազմ ու պատրաստ գնացին զորամասեր՝ իրենց ավագ ընկերներից ընդունելու հայրենիքի սահմաններն անառիկ պահելու հերթափոխը:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝  ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ

Միջոցառման «դերասանները» մայրաքաղաքի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտներն էին, դասղեկ Է. Մանուկյանի գլխավորությամբ: Եվ որքան էլ զարմանալի է, միջոցառման ամբողջ ընթացքում նրանք երբեք չսխալվեցին, չշփոթվեցին…

ՄԵՐ ԲԱՆԱԿԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՐ

Բերձորի բարձունքի վրա է Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հուշահամալիրը, որի 3 խոնարհված պատերին 1992-93թթ. Քաշաթաղի տարածքում զոհված 300-ից ավելի հայորդիների անուններն են փորագրված: Այստեղ կանգուն են նաև այլ հուշակոթողներ՝ նվիրված Հատուկ գնդի զոհված տղաներին, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Շուշիի ազատագրման ժամանակ նահատակվածներին…