Բանակ և հասարակություն
Կապիտան Գարիկ Քոչինյանը ծառայում է փոխգնդապետ Հ. Հայրումյանի հրամանատարությամբ գործող զորամասում, մոտոհրաձգային վաշտի հրամանատար է:
Ներկա ժամանակներում կրթությունը և գիտությունը պետությունների առաջխաղացման գլխավոր հիմնասյուներից են, հատկապես փոքր և զարգացող այնպիսի պետության համար, ինչպիսին է Հայաստանը: Ուստի, երիտասարդները, ծառայելով գիտությանը, ծառայում են նաև մեր հայրենիքին, որն սկսվում է սահմանից, բայց զարգանում և բարգավաճում է գիտության զարգացմանը նպաստող մեր հայրենակիցների շնորհիվ:
Պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագիրը մեկնարկեց 2018թ. հունվարից: Արման Ներսիսյանն ու Տարոն Ներսիսյանը Արմավիրի մարզի տարբեր համայնքներից են: Ընտրելով «Ես եմ» ծրագիրը` երիտասարդները կմեկնեն առաջնագիծ: Ձեռք բերելով ռազմական հմտություններ` կպաշտպանեն հայրենիքի սահմանները:
Ազգ-բանակ գաղափարախոսությունը մեր պետականության ապագայի նկատմամբ հավատ սերմանող բարոյախոսական քարոզ չէ. այն միտված է ամրապնդելու դեռևս Մայիսյան հերոսամարտերով, Արցախյան ազատագրական պայքարով կերտած հայկական պետականությունը: Այն պետք է լինի նաև բանակի ու հայրենիքի հանդեպ պատվախնդրություն ու հայրենասիրություն սերմանող արժեհամակարգ։
Ժողովուրդը դառնում է ազգ միայն այն ժամանակ, երբ արթնանում է ազգային ինքնագիտակցումը: Այսինքն` երբ ծնվում է ՄԵՆՔ-ի գաղափարը: ՄԵՆՔ-ի գիտակցումը անհատի արժեհամակարգում կարեւորելու, նրա կենսական առաջնահերթությունների վերին հորիզոնականներում ամրագրելու համար հարկավոր է «կառուցել» ու տեսանելի դարձնել այն կենտրոնաձիգ առանցքը` գաղափարի ու արժեքների շարքը, որոնք ակնհայտորեն նույնական ու հույժ կարեւոր են ազգի բոլոր ներկայացուցիչների համար` անկախ նրանց սոցիալական վիճակից, մտավոր կարողություններից, բնակության վայրից: