Բանակ և հասարակություն
Դեկտեմբերի 15-ին Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 դպրոցում «Ինձ փնտրեք ներկաների մեջ» խորագրով հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված կրթօջախի սան, քառօրյա պատերազմի հերոս, մայոր Հայկ Թորոյանի ծննդյան օրվան:
«Երբ Մոնթեի մահվան լուրը լսելուց հետո առաջին անգամ փողոց դուրս եկա, զարմանքով տեսա, որ մեքենաները սուրում են առաջվա նման, մարդիկ քայլում են, որը՝ գործնական, որը՝ մտազբաղ։ Արեւը լուսավորում է։ Ամեն ինչ նույնն է, իսկ նա չկա։ Նա չկա, իսկ աշխարհում ոչինչ չի փոխվել»: Սեդա Մելքոնյանը՝ Մոնթեի կինը. փորձում է ժպտալ, ու թե աչքերին չնայես, նույնիսկ կթվա, թե ժպտում է լիաշուրթ։
Հայ ժողովրդի կենսագործունեությունը մեծապես կախված է Հայոց պետականության կայացումից և ամրապնդումից։ Պատմությունն ապացուցել է, որ առանց զորեղ և կայուն պետության գրեթե անհնար է ազգային հարատևման ապահովումը, որդեգրած նպատակների իրականացումը։
Հարավարեւելյան սահմանագոտում ենք՝ փոխգնդապետ Հ. Հայրումյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Այս զորամասը մշտապես հաջող մասնակցություն է ունեցել տարբեր բնույթի զորավարժությունների, համաբանակային միջոցառումների: Ստորաբաժանումները հաղթող են ճանաչվել տարբեր մրցույթներում՝ լավագույն ստորաբաժանում շարային պատրաստությունից, լավագույն տանկի անձնակազմ և այլն: