Բանակ և հասարակություն
Սիրելի՛ ընթերցող, ահա քո սեղանին է «Հայ զինվոր» հանդեսի 1500-րդ համարը: Ազգային բանակի կենսագիրը, բանակաշինության դժվարին ճանապարհի ամենահավատարիմ ու անաչառ վավերագրողը 1500-րդ անգամ ներկայանում է քեզ՝ իր առաջին համարի շապիկով և իր անցած ճանապարհի 30-ամյա վաստակով ու փորձառությամբ:
Զինվորական ծառայությունը նախկինում ընկալվում էր զուտ որպես տղամարդկային տիրույթ, ու կանանց մուտքն այդ տարածք սվիններով էր ընդունվում։ Ժամանակի հետ կոտրվում են քարացած կարծրատիպերը, ավելին՝ այսօր աշխարհում այնպիսի երկրներ կան, որտեղ զինվորական ծառայությունը պարտադիր է ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց համար։
«Ես ապագա զինվոր եմ» ռազմամարզական ճամբարի հերթական խումբն ավարտեց ուսումնառությունը: Պաշտպանության նախարարության ծրագրով իրականացվող ճամբարում սահմանամերձ համայնքների 14-16 տարեկան պատանիներն ու աղջիկները մեկ շաբաթ ապրեցին զինվորական կյանքով եւ բանակային կարգուկանոնով:
-Հայաստանը մեր Հայրենիքն է, մեր ծնողը, որին կյանքով ենք պարտական։ Մենք այստեղ ենք նորից ճանաչել ինքներս մեզ, վերագտել մեր ինքնությունը,- ասում է Ռզգո Սարհանգյանը, որ Երկրապահ կամավորականների շարքերն անցնելով, մասնակցել էր Արցախյան առաջին պատերազմին։ 2020 թ. 44-օրյա պատերազմում կրկին կամավոր ճակատ էր մեկնել՝ ստանձնելով հայ-եզդիական վաշտի հրամանատարի պաշտոնը։
2016 թվականի ապրիլին Հրաչը Թալիշ-Մատաղիս ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայող էր։ Ապրիլյան մարտական գործողությունները ամբողջովին փոխեց Հրաչի աշխարհընկալումը, մարդկային կյանքի մասին պատկերացումները։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմի բոթն առնելուն պես Հրաչն առաջիններից մեկը կամավորագրվեց և մինչև պատերազմի ավարտը մնաց ու կռվեց Արցախում։
Մեկնարկել է «Ես ապագա զինվոր եմ» ռազմամարզական ճամբարը, որն առաջին անգամ իրականացվում է պաշտպանության նախարարության եւ «Արշակունի» հասարակական կազմակերպության համատեղ ծրագրով: