Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԲԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԵՑԻՆ ՆԱԵՎ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ

Նորակոչիկներն անակնկալի եկան, երբ տեսան Բերձորի՝ Արցախյան ազատամարտում զոհվածներին նվիրված հուշահամալիրում իրենց դիմավորողներին: Բերձորի պետական մանկապարտեզի ավագ խմբի սաները շարք էին կանգնել զինվորական համազգեստով, յուրաքանչյուրի ձեռքին մեկ տառ:

«ԵՍ ԿԵՐՏՈՒՄ ԵՄ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Սյուզաննա Մակարյանը «Հայ զինվորի» հավատարիմ ընթերցողներից է ու ինձ հաճախ նամակներ է գրում: Մեր առաջին երկխոսությունը շատ տպավորիչ էր:

ԳԵՆԵՐԱԼ ՍԱՐԳԻՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑՆԵՐ ՌԴ ԲԵԼԳՈՐՈԴ ԵՎ ՍՏԱՐԻ ՕՍԿՈԼ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ

Բելգորոդի քաղաքապետարանի որոշմամբ՝ քաղաքի Վոստոչնի միկրոշրջանի փողոցներից մեկը անվանակոչվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ քաղաքը գերմանաֆաշիստական զորքերից ազատագրող 340-րդ հրաձգային դիվիզիայի, իսկ հետագայում նաեւ 73-րդ հրաձգային կորպուսի հրամանատար, Խորհրդային Միության հերոս, գեներալ-լեյտենանտ Սարգիս Սողոմոնի Մարտիրոսյանի անվամբ։

ՀԱՅ ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

2017թ. հունիսի 22-ին Վորոնեժի մարզի Բորիսոգլեբսկ քաղաքում Ռուսաստանի հայերի միության Վորոնեժի տարածքային կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ բացվել է ԽՍՀՄ հերոս, կործանիչ ավիացիայի օդաչու, էսկադրիլիայի հրամանատար, ավագ լեյտենանտ Սերգեյ Բուռնազյանի կիսանդրին:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Վերին Դվինում ենք (Այսօրի Դվինում): Այստեղ է կենտրոնացած Հայաստանում ասորական ամենամեծ համայնքը: Քաղաքի աշխույժ եռուզեռից հետո մի տեսակ անսովոր է գյուղի լռությունը. փողոցները գրեթե դատարկ են, ահել ու ջահել վաղ առավոտից դաշտերում են: Տեղի բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է:

«ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանը հունիսի 23-ին հյուրընկալել էր Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Կանադայից, Քուվեյթից, Սիրիայից և Ֆրանսիայից ժամանած 163 պատանիների:

ՍԻՐԵԼՈՎ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ

Հունիսի 18-ին լրացավ վաստակավոր նկարիչ, ՀՀ զինված ուժերի զինանշանի հեղինակ ՌՈՒԲԵՆ ԱՐՈՒՏՉՅԱՆԻ 70-ամյակը: Օրերս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անվանի նկարչին պարգեւատրեց «Գարեգին Նժդեհ» մեդալով: