Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՀՐԱՇԱԳՈՐԾ  ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ.  ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ...

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին». ահա հասարակական մի աննախադեպ ձեռնարկ, որով ճիշտ ժամանակին երիտասարդների այս խումբը սեփական նախաձեռնությամբ ու սրտի կանչով օգնության ձեռք մեկնեց բանակին, փորձեց և փորձում է հոգեբանական և նյութական աջակցություն ցույց տալ բանակում վիրավորված մեր զինվորներին, ոտքի կանգնեցնելու նրանց:

ՆՇԱՆԱԿԱԼԻ ՀՈԲԵԼՅԱՆ

«Գեւորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը շատերին է հայտնի: Հայտնի է նաեւ, որ նրա հիմնադիր Գեւորգ Գեւորգյանը 14 տարեկանից կամավորագրվել է արցախյան ազատամարտին: Նրա հիմնադրած կենտրոնի մասին բազմիցս գրվել ու խոսվել է, փաստագրական ֆիլմ եւ տեսաֆիլմեր են նկարահանվել:

ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Մայիսի 28-ին Առաջին Հանրապետության տոնի առթիվ Կապանում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառումն սկսվեց կենտրոնական՝ Գարեգին Նժդեհի անվան հրապարակից, որտեղ զորամասի զինվորները զենք-զինամթերքի ցուցադրություն էի կազմակերպել՝ հասարակությանը զինատեսակներին ծանոթացնելու նպատակով:

ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՆՄԱՀ ԵՆ...

2017թ.-ի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքի երկրագիտական թանգարանում՝ նվիրված լեյտենանտ Վարդան Արթուրի Վարդանյանին, որը 2014թ.-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելով և հետագա ծառայության անցնելով ՊԲ զորամասերից մեկում, 2015թ.-ի դեկտեմբերի 21-ին մարտական առաջադրանք կատարելիս զոհվել էր հակառակորդի դիպուկահարի կրակից:

ՀԱՅՈՑ ԶԻՆՎՈՐ

Սիրելի՛ զինվոր, մեր թերթի հավատարիմ ընթերցող, 81-ամյա Ռազմիկ Նազարյանը քեզ է ձոնել իր այս բանաստեղծությունը:

ՔԱՌՈՐԴԴԱՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

1992թ. մայիսի 18-ին կայացավ երկար տարիներ Արցախ-Մայր հայրենիք կապը խոչընդոտող Լաչինի ազատագրումը, որով և իրականացավ միացումը: Իսկ 1993թ. դեկտեմբերին կայացած որոշմամբ ստեղծվեց Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր կենտրոնով:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳԼԱՁՈՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Ապրիլի 19-ին «Բանակը մեր տունն է» խորագրով միջոցառում կազմակերպվեց Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի միջնակարգ դպրոցում: Առիթը դպրոցի մի խումբ աշակերտներն էին, ովքեր ավարտում էին 4-րդ դասարանը: