Բանակ և հասարակություն
5-րդ բանակային զորամիավորման Անդրանիկ Օզանյանի անվան զորամասում, համաձայն կցագրված ուսումնական հաստատությունների հետ համատեղ պլանի, մայիսի 20-ին անցկացվեց վիկտորինա մրցույթ «Մայիսյան եռատոները» թեմայով:
Տղե՛րք ջան, հաղթանակից հետո անմիջապես տուն չեմ գնալու, մնալու եմ էստեղ, գտնեմ իմ մահացած ընկերների շիրիմները ու պատմեմ նրանց իրենց երազած հաղթանակի մասին, հետո կվերադառնամ ու նրանց ծնողներին կպատմեմ իրենց հերոս որդիների մասին:
Այս խորագրի ներքո տպագրում ենք Աբխազիայի Գուլրիփշի շրջանի Բագաժյաշտա եւ Նահա գյուղերի հայկական դպրոցների աշակերտների խոսքը` ուղղված հայ զինվորին:
Ճակատագրական զուգադիպությամբ՝ մայիսի 9-ը մեր հանրապետության համար երեք կարևորագույն հաղթանակների օր է դարձել:
Եռատոնի կապակցությամբ Երևանում կայացած խորհրդանշական միջոցառումներից էր Հայրենական, Արցախյան և Ապրիլյան քառօրյա պատերազմների հերոսների լուսանկարներով երթը: Մասնակիցները ռազմահայրենասիրական երգերով՝ «Կատյուշայից» մինչև «Գետաշեն», հանդիսավոր երթով Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Շահումյանի հրապարակ: