Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Հայոց բանակի զինվորը հերոս է ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքի տարբեր համայնքներում ապրող հայ փոքրիկների համար: Աշխարհի տարբեր երկրներում ծնված հայ մանուկները, որոնցից շատերը երբեւէ Հայաստանում չեն եղել, իրենց նամակներում, նկարներում Հայ զինվորին մարմին են տալիս՝ ապավինելով իրենց վառ երեւակայությանը՝ համեմված հայրենասիրական ելեւէջներով ու կարոտի, հպարտության գույներով:

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ

2016թ. ապրիլի 30-ին զոհվեց դասակի հրամանատար Աշոտ Զոհրաբյանը: Քաջորդու մահվան տարելիցի օրը նրա հիշատակը հարգելու էին եկել ծանոթները, բարեկամները, հարեւանները, մարտական ընկերներն ու այն դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, որտեղ սովորել էր հերոսը: Աշոտ Զոհրաբյանը ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, ՀՀ նախագահի կողմից՝ «Արիության համար» մեդալով:

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Այս խորագրի ներքո տպագրում ենք Աբխազիայի Գուլրիփշի շրջանի Բագաժյաշտա եւ Նահա գյուղերի հայկական դպրոցների աշակերտների խոսքը` ուղղված հայ զինվորին: Ինչպես նաեւ ներկայացնում ենք Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքի հայկական համայնքի հայոց լեզվի խմբակի կրտսեր սաների նամակ-բացիկները՝ գծանկարների տեսքով:

ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ Է...

Երթուղային տաքսին արագ սլանում է: Մեքենայի պատուհանից հայացքս հառել եմ դուրս ու մտքերիս հետ եմ: Հերթական կանգառն է:
-Տղա՛ ջան, իջի՛ր, քեզ համար անվճար է,-ասում է վարորդը զինվորական համազգեստով տղային, բայց վերջինս փորձում է անպայման վճարել:

ՄԵԾԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտին մասնակցած կանանց մեծարման միջոցառում:

«ՀՐԱԴԱԴԱՐ»

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հյուրընկալվել էին Երևանի մշակույթի պետական քոլեջի սաները: Առաջին անգամ չէր, որ նրանք ռազմահայրենասիրական երգ ու պարով հանդես էին գալիս վարժարանի դահլիճում` իրենց տարեկից մոնթեականների առջև:

ՔԱՂՑՐ ՍՈՒՏ

Անցյալ տարի ապրիլը տխրությամբ ու ցավով բացվեց: Այդ անհանգիստ ու լարված օրերին չափազանց ծանր էր բոլորիս համար, բայց առավել դժվար էր բանակում զինվոր զավակ ունեցող ծնողների համար: Անհնար է բառերով նկարագրել այն տագնապները, մտատանջությունները, բոլոր այն զգացողությունները, ինչն ապրեցին զինվորների ծնողները: