Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Խմբագրություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ լուսանկարում զենքը ձեռքին տղամարդը ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը ակտիվորեն մասնակցած լեգենդար «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի շտաբի պետ, ՀՀ եւ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ, գնդապետ Խորեն Մարտիրոսյանն է, որի անցած ճանապարհը օրինակելի է ու երիցս հիշատակելի:

ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Քաշաթաղի շրջանի կազմավորման առաջին օրերից ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանն ստեղծեց «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը եւ սկսեց օժանդակել քաշաթաղցիներին:

ՄՈՐ ՆԱՄԱԿԸ ԶԻՆՎՈՐ ՈՐԴՈՒՆ

Արդեն մոտ երկու ամիս է, ինչ անցել ես ծառայության եւ քո պարտքն ես կատարում հայրենիքի առջեւ՝ պահպանելով մեր սահմանները: Կարծես երեկ լիներ, երբ ձեռքիցդ բռնած քեզ դպրոց էի ուղեկցում, ու բոլորի հարցին, թե՝ ի՞նչ ես դառնալու, հպարտ ու անվեհեր պատասխանում էիր՝ զինվոր եմ դառնալու եւ ավելացնում էիր. մա՛մ ջան, ես զինվոր կդառնամ ու կպաշտպանեմ հայրենիքս, պապային ու քեզ, դու չվախենաս:

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Ես շատ հպարտ եմ, որ իմ հայրենիքը քեզ նման երիտասարդ ունի, որ իրեն պաշտպանում է: Ես չեմ կարողանում մտածել, թե դու ու քո ընտանիքը ինչ եք զգում իրարից հեռու: Սրտիս մեջ զգում եմ, որ պատերազմ չի լինելու, դու վերադառնալու ես տուն ու ընտանիքիդ հետ միասին ապրելու ես խաղաղ ու երջանիկ: Ամեն օր աղոթում եմ քո ու մյուս զինվորների համար: Շուտով տուն հասիր, քաջ զինվոր:

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Հայ զինվորներին մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն, իսկ ձեր մայրերին եւ սիրելիներին՝ համբերություն: Ես հուսով եմ, երբ մեծանամ՝ նույնպես կկարողանամ օգտակար լինել հայոց բանակին: Բարով եւ անփորձանք եղեք:

ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ԶԻՆՎՈՐ

Հողը իր զինվորի ծանրությունը չի զգում: Եվ գիտե՞ք՝ ինչու. հողի տերը զինվորն է, հողը պահողը զինվորն է…

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

«Հայ զինվորի» խմբագրությունը հանրապետության տարբեր մարզերից եւ արտերկրից բազմաթիվ նամակներ է ստանում` հասցեագրված հայ զինվորին: Այս համարում տպագրում ենք Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների նամակները: Աշակերտներն ակնկալում են նամակագրական կապ հաստատել սահմանամերձ զորամասերի զինվորների հետ: