Ճակատագրեր
Նրա անունն արտաբերելն անգամ բավական է, որ յուրաքանչյուրիս աչքի առաջ հառնի մարդկային հզոր կերպարանքը: Նա շատ վաղ տարիքից և ամբողջությամբ նվիրվել է ազգային խնդիրների լուծմանը, ուստի դժվարանում ենք առանձնացնել այն սահմանը, որը կբաժաներ նրա անձնականը ազգայինից` դրանք կարծես տարրալուծելով միմյանց մեջ: Նժդեհը 17 տարեկանից միանում է ազատագրական շարժմանը, նվիրվում ցարիզմի և սուլթանականության դեմ հեղափոխության գործին` ընդգծելով իր առաջնագույն նպատակը` պայքարել հանուն անկախ Հայաստանի և ծառայել Հայրենիքի բարօրությանը: Այս նպատակը կարմիր թելի նման անցնում է նրա ողջ կյանքի և գործունեության միջով:
Փետրվարի 25-ը Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է: Այս տարի լրանում է մեծ Զորավարի ծննդյան 147-ամյակը: Այս հիշարժան օրվա առթիվ որոշեցինք անդրադառնալ ոչ թե նրա հերոսական ուղուն եւ թվարկել նրա սխրագործությունները, այլ ընթերցողին պատմել Զորավարի ծննդավայր Շապին Գարահիսար քաղաքի մասին եւ ներկայացնել նրա Օզանյան ազգանվան մեկնաբանությունը:
…2011թ. դեկտեմբերի 23-ին իր երկրային կյանքը ավարտեց սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթակիր (1958թ.), «Զորավար Անդրանիկ» հ/կ նախագահ Նորայր Թագվորի Մուշեղյանը։ Մշեցի հոր եւ սեբաստացի մոր զավակը ծնվել է Երեւանում 1936թ. նոյեմբերի 4-ին։ Նրա գլխավորած «Պատանի ըմբշամարտիկների դպրոցը» աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության իսկական դարբնոց էր։ Դպրոցի սաներից շատերը մասնակցել են Արցախյան ազատամարտին, իսկ սպորտի վարպետ Հակոբ Գասպարյանը արժանացել «Երկրորդ աստիճանի մարտական խաչի» (հետմահու)։
Փետրվարի 19-ին նշվում է Հայկ Բժշկյանցի (Գայի)` լեգենդար հերոսի ծննդյան 125-ամյակը։ Իր դիվիզիայի կարմիրբանակայինները դժվարանում էին արտասանել թե՛ Հայկ անունը, թե՛ Բժշկյանց ազգանունը, ուստի խնդրեցին հրամանատարին, որ դիմեն իրեն Գայ ազգանունով։ Դա իրենց համար հեշտ էր արտասանել եւ հասկանալի բառ էր (սլավոնների լեզվով նշանակում է անտառ)։ Հետագայում նաեւ ռազմական հրամաններում եւ պաշտոնական փաստաթղթերում Բժշկյանցը անվանվում էր՝ Դմիտրի Գայ։ Այդպես Ռուսաստանի քաղաքացիական կռիվներում ծնվեց լեգենդար հերոս Գայ, ազգությամբ հայ։
Վետերանների միությունում փետրվարի 17-ին հավաքվել էին Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ, Գայի անվան հիմնական դպրոցի, ինչպես նաեւ Գայի անվան ավտոդպրոցի ուսուցչական եւ աշակերտական կազմի ներկայացուցիչներ՝ նշելու զորահրամանատար, ռազմական գործիչ և ռազմարվեստի տեսաբան (պրոֆեսոր՝ 1933 թ.-ից) Հայկ Բժշկյանցի ծննդյան 125-ամյակը:
Հանդիսավոր նիստին զեկույցով հանդես եկավ Հայաստանի վետերանների միության խորհրդի նախագահ գնդապետ Սիմոն Եսայանը՝ ներկայացնելով Հայկ Բժշկյանցի անցած ուղին: Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի (1918-20 թթ.) տարիներին Գայի հրամանատարությամբ գործող դիվիզիան տարած հաղթանակների և ամուր կարգապահության համար կոչվել է «Երկաթյա դիվիզիա»:
Կապուտջուղ լեռան ստորոտով մեքենան շնչահատ բարձրանում է վեր։ Ասես զգում է, որ դա վերջին բարձունքն է, ու բարձունքից արդեն սկսվում է Մեղրիի վայրէջքը։ Ճանապարհի կողքին Քաջարան քաղաքն է, վերեւում` լեռը։ Ամռան օրերին լեռը զովաշունչ քամի է անում, իսկ ձմռան օրերին ձյունաբուք ու ձյուն է շաղում քաղաքի վրա։ Լեռան մյուս կողմում պատմական Գողթն գավառն է՝ այժմյան Նախիջեւանի Օրդուբադի շրջանը։ Թիկունքը տված Կապուտջուղին` այնտեղ երբեմնի մեր պատմական գյուղերն են՝ Մեսրոպավանը, Բիստը, որտեղ դպրոց է հիմնադրել, ուսուցչություն արել սուրբ Մեսրոպ Մաշտոցը։