Ճակատագրեր
Առաջնեկի ծննդից մի քանի օր առաջ էր Գարիկն ավտովթարի ենթարկվել։ Պապը հորը քայլելիս այդպես էլ չտեսավ։ Առայսօր Գարիկը հաշմանդամության սայլակին է։ Հեշտ չէր Այվազյանների երիտասարդ ընտանիքի համար։ Գյուղի դժվար վաստակվող ապրուստը, հոգսն ու կենցաղը, նորաստեղծ ընտանիքի անթիվ, անհամար կարիքները, առաջնեկի ծնունդն ու բազում-բազում երազանքներն ու ծրագրերը մի տեսակ չէին համատեղվում իրականության հետ։
«Վերածնունդ կլինի»- մեկ տարի առաջ այսպիսի վստահություն էր հայտնել տիկին Արմինեն մեզ հետ հարցազրույցում։ Ուղիղ մեկ տարի անց այդ վերածնունդն արդեն իրականություն է։
Կյանքի ու մահվան, պատերազմի ու խաղաղության, ավերման ու արարման պայքարում ապրելու ու ապրեցնելու կամքը հայոց ճակատագրի, հայոց դարավոր երթի անքակտելի մասն է, անդառնալի կորուստներ կրած ընտանիքներում մանկիկների լույս աշխարհ գալը՝ հայի անկոտրում ու չընկճվող ոգու, կյանքը նորից սկսելու ու վերածննդի խորհրդանշանը։
Հայոց պատմության դասերին լսել ենք շատ պատերազմների մասին, սերտել թվականները, քաջերի անունները, որոնք նաև գրքերի հերոսներ և հաղթանակների խորհրդանիշ են դարձել։
Լեյտենանտ Վահագն Վալերիի Սարդարյանը ծնվել է 1980 թ. օգոստոսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Առաքյալ գյուղում։ 1997 թ. ավարտել է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։