Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ՀՈՒՍԻԿԻ ԴՐՈՇԸ ՊԻՏԻ ԾԱԾԱՆՎԻ...

Այս անգամ ես Հայրենիքը թշնամուց պաշտպանելիս զոհված հերոսի քրոջ հետ եմ զրուցում: Կենսագրության մեջ կարդում եմ, որ կամավորական Հուսիկ Հովակիմյանը արտաշատցի է: Նույն հողուջրից ենք՝ ասում եմ Շուշանին: Հենց առաջին լուսանկարին նայելիս նկատում եմ տղայի նմանությունը Վազգեն Սարգսյանին: Վառվռուն, կրակով լի աչքեր, պայծառ, ցնծուն ժպիտ, վճռական, հաղթամարմին… Գեղեցիկ դիմագծերն ու դեմքին շատ սազող մորուքն էլ են նման:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ

Ես գույն առ գույն հավաքել եմ մի դիմանկար, մի պատմություն հայրենիքի համար պատերազմում զոհված հերոս զինվոր Համլետ Բադալյանի մասին: Մանկությունից մինչև վերջին ճակատամարտը: Ես ո՛չ նկարիչ եմ, ո՛չ ռեժիսոր, բայց այս անգամ, չգիտես ինչու, իմ գլխում բառերի փոխարեն փոքրիկ շարժանկար պատկերներ են:

ՆԱ ՀԵՐՈՍԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԷՐ ԱՇԽԱՐՀ ԵԿԵԼ...

Ես ու Էլեոնորան զրուցում ենք Տիգրանի մասին: Տիգրանն Էլեոնորայի որդին է, ժամկետային զինծառայող էր պատերազմի ժամանակ:
-Տիգրանն ու շրջափակման մեջ ընկած մեր վիրավոր տղաները պատսպարվել են Վանք գյուղի տներից մեկում: Գնդակը Տիգրանի գոտկատեղն էր խոցել:

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՀԵՐՈՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

1988 թ. փետրվարի Սումգայիթյան ջարդերը երբեք չեն ջնջվի ականատեսների հիշողությունից։ Նրանցից մեկն էլ տիկին Գայանեն է, որն իր որդու հետ փախել և ապաստան է գտել Հայաստանում։
Եվ թերևս մորից լսած պատմություններն ու հարազատներին պաշտպանելու մղումն էին պատճառը, որ փոքր հասակում հորը կորցրած Հարությունը դիմեց և ընդունվեց Ռազմական համալսարան։

ԶԻՆՎՈՐԻ ԺՊԻՏԸ

Եթե դուք դիտել եք WarGonzo-ի տեսանյութը Շուշիի մատույցներից 44-օրյա պատերազմի ժամանակ, ապա չեք կարող նկատած չլինել Արամի ժպիտը: Ռուսական ալիքները այդ տեսանյութը անվանեցին Ժպտացող զինվորը: Զենքերը կրակում էին, ռումբերն ընկնում են ոռնոցով, իսկ հայ զինվորը ժպտում էր լայնաշուրթ:

«ՄԵՐ ԼՈՒՅՍԸ ՎԵՐԵՎՈՒՄ Է»

«Եղբայրս չափազանց համբերատար էր ու լուրջ, միեւնույն ժամանակ, պատրաստ էր կյանքն անգամ տալու ընկերների համար, պատերազմի ժամանակ էլ հերոսաբար կռվեց հանուն ընկերների ու իր երկրի»,- ժամկետային զինծառայող 19-ամյա Արմեն Ղազարյանին այսպես է ներկայացնում քույրը՝ Քրիստինեն:

ՆՐԱՆՔ ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ ԵՆ...

Աղձք գյուղի Փոթոյան ընտանիքի հետ ծանոթացել էի Արագածոտնի մարզի տարածքային զինկոմիսարիատում 2019 թ. դեկտեմբերի 27-ին՝ զորակոչ լուսաբանելիս։
Փոթոյանները բանակ էին ճանապարհում իրենց կրտսեր որդուն՝ Ռոմանին, ավագ որդին՝ Ռուբենն էլ արդեն բանակում էր: