Ճակատագրեր
Չորրորդ անգամ մայրանալու բերկրանքը տիկին Նարինեի համար յուրահատուկ է՝ տարբերվող, անբացատրելի հույզերով և ապրումներով լի։ Վերածննդի բովանդակությամբ մի նոր կյանքի պատմություն է սկիզբ առնում մերօրյա հերոս Անդրանիկ Վարդանյանի ընտանիքում։
Էդվարդ Ջերեջյանը ամերիկյան դիվանագիտության առանցքային դեմքերից է: Նա աշխատել է ԱՄՆ-ի ութ նախագահների հետ։ Աշխատանքային գործունեությունն սկսել է Ջոն Քենեդիի նախագահության ժամանակ (1962) և հեռացել Բիլ Քլինթոնի նախագահության ժամանակ (1994)։
Փոլ Իգնատիոսյանը ԱՄՆ ռազմական ոլորտում ամենաբարձր պաշտոն զբաղեցրած հայն է: Նա ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 11-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում՝ Հովսեփ Իգնատիոսյանի և Էլզա Ժամկոչյանի ընտանիքում։ Հայրը՝ Հովսեփը, իր երեք եղբայրների հետ ԱՄՆ էր գաղթել Խարբերդ քաղաքից 19 տարեկանում։
20-րդ դարասկզբին Գերմանիայում, Դանիայում, Բելգիայում, Հոլանդիայում տպագրված, ինչպես նաև ռուսական թերթերի էջերում հաճախ է գրվել օդաչու Արտեմ (Արտյոմ) Անդրանիկի Կացյանի՝ արտասովոր խիզախ մարդու մասին, որ հանրությանն ապշեցնում էր իր թռիչքային հմտություններով:
Լեգենդների լեգենդ: Այսպես են բնութագրում ամերիկյան երաժիշտները մեր հայրենակցին՝ Ջորջ Ավագյանին, որի անունը, ցավոք, հայտնի է միայն ջազի գիտակներին և մոլի երկրպագուներին։