Ճակատագրեր
Դրոյի հավատարիմ զինակից դաշնակցական Խեչոն, 1915 թվականի մայիսի 5-ին հեծյալ վաշտի գլուխն անցած, առաջինը մտավ ազատագրված Վան… Մեծ հորեղբոր քաջագործությունների պատմությունը սերնդեսերունդ պահպանվել է Մելիքյանների ընտանիքում եւ ի պահ տրվել ժառանգներին։ Արշակն ինքն էլ մեծ հպարտությամբ էր պատմում իր՝ սասունցի ու անեցի նախնիների մասին, նրանց մասին, որոնք գլուխ չխոնարհեցին յաթաղանի առաջ, որոնք մինչև վերջին պահը պայքարեցին հանուն իրենց հայրենի հողում ապրելու իրավունքի։
Եղբայրներ Կարեն և Արտավազդ Ասատրյանները 44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայողներ էին: Ցավոք, կռվից վերադարձել է միայն Կարենը, Արտավազդը զոհվել է հերթական ծանր մարտի ժամանակ:
Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի շրջանավարտ Զորայր Թաթիկյանը այս բանաստեղծական տողերը ձոնել է 44-օրյա պատերազմում Հայրենիքը պաշտպանելիս քաջաբար զոհված իր դասընկերոջը ու իր դպրոցի մյուս շրջանավարտներին, որոնք անմահացան, որ իրենց ընդհատված կյանքով անմահացնեն հայոց հազարամյա պատմությունը, Հայաստան Հայրենիքը, հայ ժողովրդին ու նրա ապագան:
Կնյազյանների բակից պարզկա եղանակին Մասիսը բացառիկ շքեղ է։ Դեռ պատանեկան տարիքում այգում աշխատելիս, հորը հողագործական աշխատանքներում օգնելիս Արմենը հաճախ է փառավորվել այս տեսարանով։
-Պատրա՛ստ, համազարկով կրա՛կ…
Ու կրակում էր հրետանին։ Կրակում էր 44 օր շարունակ` պահելով վերջին բեկորը հայրենի հողի։ Մարտնչում էր հայ զինվորը` կռվելով մինչև վերջին զարկը իր սրտի։